«Էյ Թի Փի» ԲՀ-ն մօտ 250,000 ծառ է տնկել Հայաստանի քաղաքներում եւ գիւղական համայնքներում


«Էյ Թի Փի» ԲՀ-ն մօտ 250,000 ծառ է տնկել Հայաստանի քաղաքներում եւ գիւղական համայնքներում

  • 09-12-2011 11:25:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Առատ ձյան տեղումները եւ ջերմաստիճանի արագընթաց նվազումը նոր մարտահրավեր հանդիսացան «Էյ Թի Փի» ԲՀ-ի աշնանային ծրագրերի համար: Չնայած հյուսիսում եղանակային պայմանների պատճառով մեր աշխատանքների ժամանակավոր հետաձգմանը, ծառատունկ ծրագիրը հասցրեց տնկել ընդհանուր 87,143 ծառ այս աշուն: Ընդհանուր առմամբ, 2011 թ-ի ընթացքում «Էյ Թի Փի»-ն տնկել է 246,397 ծառ: «Անկանխատեսելի եղանակային պայմանները ստիպեցին «Էյ Թի Փի»-ին ավարտել ծառատունկը համեմատաբար ավելի վաղ այս աշուն: Սակայն, նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում «Էյ Թի Փի»-ն զգալի նվաճումներ ունեցավ իր ծառատունկի ծրագրերում», նշում է «Էյ Թի Փի» անտառային ծառայությունների ծրագրի ղեկավար Անի Հայկունին: Այս տարի, «Էյ Թի Փի» ԲՀ-ի SEEDS ծրագիրը առավելապես զբաղվել է նախկինում արդեն իսկ տնկված անտառային վայրերի խնամքով` ծառերի կպչողականության ցուցանիշները ապահովելու եւ բարելավելու նպատակով: Քաղհանի եւ մաքրման աշխատանքեր են կատարվել անցյալ տարվա ընթացքում տնկված եւ պահպանված հազարավոր տնկիների շուրջ, ինչպես նաեւ տնկվել են նոր ծառեր: Այս աշուն ընդհանուր 62,728 ծառ է տնկվել Լոռվա մարզի Ծաղկաբեր եւ Ջրաշեն համայնքային հողերի վրա: Գարնանը SEEDS ծրագիրը տնկել էր 124,057 ծառ: «Մեր հիմնական մարտահրավերը եղանակն էր այս աշուն: Մյուս կողմից սեզոնային աշխատողների կողմից իրականացված աշխատանքում մենք ունեցանք ակնհայտ բարեփոխումներ` տնկիների որակի եւ խնամքի հետ կապված», նշում է SEEDS ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը: «Քանի որ մենք ունենք աշխատողների մի խումբ, ովքեր աշխատում են «Էյ Թի Փի» ԲՀ-ի հետ արդեն մի քանի ծառատնկման սեզոն, նրանք ամբողջապես տիրապետում են «Էյ Թի Փի» ԲՀ-ի կողմից ներկայացված որակի չափորոշիչներին, որպեսզի ապահովեն լավագույն արդյունքները: Ինչեւէ, մենք պարբերաբար վերահսկում ենք աշխատանքի որակը, որպեսզի համոզված լինենք, որ ամեն ինչ համապատասխանում է որակի ամենաբարձր չափանիշներին»: «Մեր ծրագրերի նպատակն է ոչ միայն պարզապես տնկել ծառեր, այլ նպաստել տնկված տարածքների հետագա զարգացմանը` որպես էկոհամակարգեր»: Մի քանի տասնամյակ անց այդ տնկված տարածքները կդառնան համայնքային այգիներ ու անտառներ եւ կբավարարեն տեղի բնակիչների կարիրքները` նպաստելով համայնքային զարգացմանը: Ես հավատում եմ, որ գալիք սերունդների կողմից բարձր կգնահատվի «Էյ Թի Փի» ԲՀ-ի դերը Հայաստանի սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական կայունացման գործում», ավելացնում է Ա. Հայկունին: Անտառատնկման նպատակով աճեցված տնկիները ձեռք են բերվում Մարգահովիտ գյուղում գտնվող Ջոն եւ Արտեմիս Միրաքների անունը կրող տնկարանից եւ Գետիկ գետի ավազանի տնամերձ տնկարաններից: Տնամերձ տնկարանների զարգացման ծրագիրը մեր`աղքատության կրճատման դեմ ուղղված նախաձեռնություններից մեկն է եւ «Էյ Թի Փի» ԲՀ-ն այն իրականացնում է 2004թ-ից ի վեր: «Ի հավելումն իրականացված մեծածավալ անտառատնկման` «Էյ Թի Փի» ԲՀ-ը համագործակցում է իր համայնքային գործընկերների հետ` փոքր համայնքային անտառների ստեղծման նպատակով: Հատուկ ուշադրություն են արժանանում այն գյուղերը, որոնք գտնվում են անտառածածկ տարածքներից հեռու, քանի որ հատկապես այդ գյուղերը ունեն կանաչ տարածքների կարիք», - բացատրում է Վ. Մելիքյանը: Այս աշնանը SEEDS ծրագիրը համայնքային անտառների համար տրամադրեց 5,860 ծառ, իսկ հաջորդ տարի պլանավորվում է տրամադրել լրացուցիչ տնկիներ Կոտայքի մարզի Թեղենիկ եւ Կարենիս գյուղերին: Համայնքային ծառատունկ ծրագիրը, որը «Էյ Թի Փի» ԲՀ-ի անդրանիկ ծրագիրն էր, նույնպես հաջողությամբ ավարտել է աշնանային տնկումները: Տնկվել են 24,415 դեկորատիվ եւ մրգատու ծառեր` ի հավելումն գարնանը տնկված 35,197 ծառերի: «Էյ Թի Փի» ԲՀ-ի հետ համագործակցող նոր համայնքներից էին` Պտղունք, Ագարակ, Սարալանջ, Ձորափ եւ Ֆերիկ գյուղերը: Մրգատու ծառեր տրամադրվեցին Ակնաղբյուր, Թեղենիկ եւ Վարդենուտ գյուղերին` կարիքավոր ընտանիքների համար տնամերձ այգիներ ստեղծելու նպատակով: Մրգատու ծառեր տրամադրվեցին նաեւ Ֆյուլեր տնաշինական կենտրոնին` Արագածոտն եւ Լոռի մարզերում ծրագրի շահառուներին աջակցելու նպատակով: «Էյ Թի Փի» ԲՀ-ի կողմից տրամադրված ծառերից մոտ 105.000 կգ միրգ է հավաքվել ավելի քան 200 համայնքներից: Հավաքվել է ծիրան, բալ, վայրի խնձոր, դեղձ եւ տանձ: «Էյ Թի ՓԻ» ԲՀ-ի առաքելությունն է ծառատունկերի միջոցով հայաստանցիների կենսամակարդակի բարելավումը, բնապահպանությունը եւ բնական էկոհամարգի պահպանումը: «Էյ Թի ՓԻ» ԲՀ-ի երեք հիմնական նախաձեռնություններն են ծառատունկը, բնապահպանական կրթությունը եւ կայուն զարգացման ծրագրերը: Հավելյալ տեղեկության համար այցելեք` www.armeniatree.org
  -   Տնտեսութիւն