Ավտոպատահար Երևանի Հերացի փողոցում


Ավտոպատահար Երևանի Հերացի փողոցում

  • 09-12-2011 11:49:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 8-ին`ժամը 20.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Հերացի փողոցում (ՀՀ ոստիկանության մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Օպել» մակնիշի 06 ՏՕ 787 պետհամարանիշի, «Լադա 21 115» մակնիշի 22 ԼՕ 152 պետհամարանիշի, «ՎԱԶ 21 06» մակնիշի 62 ՏԼ 708 պետհամարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի 23 ՏԼ 294 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից 1986 թվականին ծնված Տ.Գեւորգյանը եւ նույն թվականին ծնված Ա.Ղազարյանը տեղափոխվել են Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տուժածների վիճակը բավարար է:
  -   Մամլո հաղորդագրություն