09-12-2011 12:15:24 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 8-ին`ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում` Իջեւան քաղաքի «ՃԱՆՇԻՆ» ՓԲԸ-ում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.50-ին, մարվել`14.03-ին:
Գլանատակառում այրվել է մոտ 2 տ մազութ:
Նույն օրը`ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաբայան փողոցի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.25-ին, մարվել`14.53-ին:
Այրվել է 4000 քմ մակերեսով բուսածածկ տարածք:
Նույն օրը`ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Սպիտակ քաղաքի Տ.Սիմոնյան փողոցի կենտրոնական մասում (Տոխոլաշեն թաղամաս) այրվում է Էլ. սյուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել`15.25-ին:
Մասամբ այրվել են էլ. սյուն եւ խոտածածկ տարածք 4000 քմ մակերեսով:
Նույն օրը`ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Վանաձոր քաղաքի Լենինգրադյան Առափնյա 2-րդ թաղամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.08-ին, մարվել`16.40-ին:
Այրվել է 2500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը` ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում գտնվող «Ջեներալ Տրանս Վորլդ» ՄՔ ՓԲԸ-ի տարածքում (նախկին «Անվադողերի» գործարան) այրվում է ծծումբ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.06-ին, մարվել`17.19-ին:
Ծծումբի պահեստում այրվել են ծծումբի պարկեր (30 քմ):
…
Նույն օրը` ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ-Առինջ ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող ջերմոցների կաթսայատանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է կաթսայատան առաստաղի ջերմամեկուսիչ շերտը`10 քմ մակերեսով:
Նույն օրը` ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասից հյուսիս-արեւելք ընկած անտառային սարալանջը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել`19.22-ին:
Այրվել է 1,5 հա խոտածածկ տարածք:
Դեկտեմբերի 9-ին`ժամը 03.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում` Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտ այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել`03.40-ին:
Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը` ժամը 07.07-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.10-ին, մարվել`07.40-ին:
Այրվել են Մ.Ասատրյանին պատկանող առանձնատան տանիքի փայտյա կառուցատարերը:
Նույն օրը` ժամը 20.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում այրվում են Դսեղ, Եղեգնուտ, ՈՒրասար, ՈՒռուտ եւ Յաղդան գյուղերին հարակից սարերի խոտածածկ տարածքները:
Հրշեջ-փրկարարները` անտառտնտեսության ղեկավարության եւ գյուղապետերի հետ միասին, իրականացրել են տարածքների հետախուզում:
Հրդեհաշիջման եւ հրդեհի վերահսկման աշխատանքներն իրականացվում են անտառտնտեսության աշխատակիցների եւ գյուղերի բնակիչների կողմից՝ գյուղապետերի ղեկավարությամբ: