Դեկտեմբերի 8-ին գրանցուած հրդեհների ամփոփագիր


Դեկտեմբերի 8-ին գրանցուած հրդեհների ամփոփագիր

  • 09-12-2011 12:15:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 8-ին`ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում` Իջեւան քաղաքի «ՃԱՆՇԻՆ» ՓԲԸ-ում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.50-ին, մարվել`14.03-ին: Գլանատակառում այրվել է մոտ 2 տ մազութ: Նույն օրը`ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաբայան փողոցի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.25-ին, մարվել`14.53-ին: Այրվել է 4000 քմ մակերեսով բուսածածկ տարածք: Նույն օրը`ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Սպիտակ քաղաքի Տ.Սիմոնյան փողոցի կենտրոնական մասում (Տոխոլաշեն թաղամաս) այրվում է Էլ. սյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել`15.25-ին: Մասամբ այրվել են էլ. սյուն եւ խոտածածկ տարածք 4000 քմ մակերեսով: Նույն օրը`ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Վանաձոր քաղաքի Լենինգրադյան Առափնյա 2-րդ թաղամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.08-ին, մարվել`16.40-ին: Այրվել է 2500 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Նույն օրը` ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում գտնվող «Ջեներալ Տրանս Վորլդ» ՄՔ ՓԲԸ-ի տարածքում (նախկին «Անվադողերի» գործարան) այրվում է ծծումբ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.06-ին, մարվել`17.19-ին: Ծծումբի պահեստում այրվել են ծծումբի պարկեր (30 քմ): … Նույն օրը` ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ-Առինջ ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող ջերմոցների կաթսայատանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է կաթսայատան առաստաղի ջերմամեկուսիչ շերտը`10 քմ մակերեսով: Նույն օրը` ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասից հյուսիս-արեւելք ընկած անտառային սարալանջը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել`19.22-ին: Այրվել է 1,5 հա խոտածածկ տարածք: Դեկտեմբերի 9-ին`ժամը 03.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում` Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտ այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել`03.40-ին: Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Նույն օրը` ժամը 07.07-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.10-ին, մարվել`07.40-ին: Այրվել են Մ.Ասատրյանին պատկանող առանձնատան տանիքի փայտյա կառուցատարերը: Նույն օրը` ժամը 20.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում այրվում են Դսեղ, Եղեգնուտ, ՈՒրասար, ՈՒռուտ եւ Յաղդան գյուղերին հարակից սարերի խոտածածկ տարածքները: Հրշեջ-փրկարարները` անտառտնտեսության ղեկավարության եւ գյուղապետերի հետ միասին, իրականացրել են տարածքների հետախուզում: Հրդեհաշիջման եւ հրդեհի վերահսկման աշխատանքներն իրականացվում են անտառտնտեսության աշխատակիցների եւ գյուղերի բնակիչների կողմից՝ գյուղապետերի ղեկավարությամբ:
  -   Մամլո հաղորդագրություն