«Էյչ-Էս-Բի-Սի»-ն ճանաչուել է Առեւտրի ֆինանսաւորման լաւագոյն բանկը աշխարհում


«Էյչ-Էս-Բի-Սի»-ն ճանաչուել է Առեւտրի ֆինանսաւորման լաւագոյն բանկը աշխարհում

  • 09-12-2011 13:57:55   | Հայաստան  |  Տնտեսութիւն

«Էյչ-Էս-Բի-Սի»-ն բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի «Առեւտրի ֆինանսավորման Լավագույն Բանկը աշխարհում»: «Առեւտրի ֆինանսավորման գծով առաջատար բանկերը» գլոբալ հարցման արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջին անգամ արժանացել է նաեւ «Արտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհում» մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգերում: Ըստ «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկի տարածած մամլո հաղորդագրության, այս ընտրությունը կայացվել է 2011 թվականին աշխարհում առեւտրի ֆինանսավորման ոլորտում գործող առաջատար ֆինանսական հաստատություններին գնահատողների` Էյչ-Էս-Բի-Սի-ի առեւտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվող հաճախորդների եւ GTR-ի ընթերցողների կողմից տրված շուրջ վեց հազար քվեների արդյունքում: Այս արդյունքը փաստում է, որ միջազգային բիզնեսը ամբողջ աշխարհում համարում է «Էյչ-Էս-Բի-Սի»-ին առեւտրի ֆինանսավորման առաջատար բանկը, ինչը հաճախորդների կարիքներին միտված լինելու եւ «Էյչ-Էս-Բի-Սի»-ի մասնագետների կողմից հաճախորդին յուրաքանչյուր օր ցուցաբերվող հավատարմության եւ աջակցության վկայություն է: «Չափազանց հպարտ եմ, որ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի ընդհանուր հաջողության մեջ իր ավանդն է ունեցել նաեւ «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ը, որին բաժին է ընկնում Հայաստանի առեւտրի ֆինանսավորման շուկայի 30 տոկոսը: Մենք շարունակում ենք խթանել առեւտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր տեսակները Հայաստանում` ավելի քիչ ծախսերով բարձրորակ լուծումներ տրամադրելով եւ հաճախորդների միջազգային առեւտրային գործարքների ապահովությունը երաշխավորելով», - նշեց «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: Հայաստանում միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը լինելու` «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ռազմավարությանը համապատասխան, այս տարի, շնորհիվ Հայաստանում բանկի ներկայությանը, «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի ավելի քան 4 տասնյակ հաճախորդների հնարավորություն ընձեռվեց մասնակցել համաեվրոպական համաժողովների` հունիսին Շանհայում կայացած «Առեւտրի Փոխանակմանը», Համբուրգում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած «Առեւտրի Գագաթնաժողովին», ինչպես նաեւ Եվրոպական Բիզնես մրցանակաբաշխությանը:
  -   Տնտեսութիւն