ՀՀ փոխվարչապետը մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 52-րդ նիստին


ՀՀ փոխվարչապետը մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 52-րդ նիստին

  • 09-12-2011 14:14:44   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 9-ին Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 52-րդ նիստի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մեկուկես տասնյակ հարցեր: Մասնավորապես քննարկվեցին ԱՊՀ մասնակից-պետությունների ինտեգրացված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համաձայնագրի, ԱՊՀ մասնակից- պետությունների հիդրոօդերեւութաբանական գործունեության զարգացման ռազմավարության նախագծերը: Ներկայացվեցին նաեւ ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդի 2007-2010 թվականների, Գիտատեխնիկական տեղեկատվության հարցերով միջպետական համակարգող խորհրդի գործունեության հաշվետվությունները:
  -   Մամլո հաղորդագրություն