Սեմինար–դասընթաց` նուիրուած կոռուպցիայի դէմ պայքարի միջազգային օրուան


Սեմինար–դասընթաց` նուիրուած կոռուպցիայի դէմ պայքարի միջազգային օրուան

  • 09-12-2011 14:34:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 9-ին Ծաղկաձորում սկսվել է ՀՀ դատախազության եւ Քաղաքացիների շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնների /ՇՊԱԿ/ համատեղ կազմակերպած «Կոռուպցիոն հանցագործությունների հատկորոշման առանձնահատկությունները եւ հաղորդումներ ներկայացնելու կարգը» թեմայով սեմինար–դասընթաց` նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան: Սեմինարին մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ դատախազության տարածքային մարմինների եւ ՀՀ դատախազության աշխատակազմի աշխատակիցներ, հակակոռուպցիոն կենտրոնների եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ: Ողջունելով դասընթացի մասնակիցներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը կարեւորեց կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությունը` արձանագրելով, որ վերջին տարիներին դատախազությունը հետեւողական քայլեր է ձեռնարկում հասարակության լայն շրջանակների հետ համագործակցությունն ապահովելու իրավական մեխանիզմները ձեւավորելու ուղղությամբ: Մասնավորապես 2010թ. հասարակական կազմակերպությունների հետ ստորագրվեց մասնակցային համագործակցության մասին հուշագիր, իսկ 2011թ.` համագործակցության մասին հուշագիր ստորագրվեց ՇՊԱԿ-կենտրոնների հետ, եւ Ծաղկաձորում մեկնարկած սեմինարը նշված հուշագրի դրույթների գործնական կիրառման բնականոն շարունակությունն է: Դասընթացը, որը կտեւի 2 օր, միտված է ՇՊԱԿ կենտրոնների աշխատակիցների մասնագիտական գիտելիքների վերապատրաստմանը, եւ բանախոսները հանդես կգան «Ինչպե±ս հատկորոշել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները», «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ներկայացման կարգը», «Կոռուպցիայի վերաբերյալ կրթության առանձնահատկությունները եւ նշանակությունը», «Կոռուպցիայի դեմ պայքարի դատավարական առանձին հիմնախնդիրներ» թեմաներով ծրագրային ելույթներով` վեր հանելով մի շարք խնդիրներ, պարզաբանելով կոնկրետ իրավիճակներում հակակոռուպցիոն կենտրոնների աշխատակիցների գործողությունների իրավական ըթացքի պահպանման նորմերը: Ա. Դանիելյանը հույս հայտնեց, որ այս սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ՇՊԱԿ աշխատակիցները լավագույնս կօգտագործեն քաղաքացիների շահերի պաշտպանության գործընթացում: Միջոցառման ընթացքում ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կողմից Հրազդան քաղաքի բնակիչ Գ. Աթասյանին շնորհվեց «Տարվա քաղաքացի» մրցանակը` իր խախտված իրավունքները վերականգնելու գործում լավագույնս պայքարելու համար: Ինչպես տեղեկացոնմւ են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ դատախազության եւ ՇՊԱԿ-ների ազգային ցանցի միջեւ համագործակցության զարգացման գործում զգալի ավանդ ունենալու կապակցությամբ շնորհակալագրերով պարգեւատրվեցին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը, ինչպես նաեւ` դատախազության եւ ՇՊԱԿ աշխատակիցներ:
  -   Մամլո հաղորդագրություն