Յարուցուել է քրէական գործ` փոխգնդապետի կողմից լիազօրութիւններն անցնելու դէպքի առթիւ


Յարուցուել է քրէական գործ` փոխգնդապետի կողմից լիազօրութիւններն անցնելու դէպքի առթիւ

  • 09-12-2011 20:52:37   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարված ստուգման արդյունքների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Կոտայքի մարզային քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության, Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն, փոխգնդապետը, անցնելով իր լիազորությունները, բռնություն է գործադրել իր ենթակայության ներքո աշխատող քննիչի նկատմամբ, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը՝ կասկածելով հանցագործություն կատարելու մեջ: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
  -   Հասարակութիւն