Երեւանում տեղի ունեցաւ ԱՊՀ երկրների երիտասարդական միութեան հայաստանեան կենտրոնի հիմնադիր ժողովը


Երեւանում տեղի ունեցաւ ԱՊՀ երկրների երիտասարդական միութեան հայաստանեան կենտրոնի հիմնադիր ժողովը

  • 10-12-2011 15:37:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւանում ` «Ռուսական գրքի տան» միջոցառումների սրահում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երիտասարդական միության հայաստանյան կենտրոնի հիմնադիր ժողովը, որի ժամանակ ներկայացվեց կառույցի կանոնադրությունը եւ ընտրվեց գործադիր խորհուրդ` Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ: Ժողովի մասնակիցներին ողջույնի խոսք էր հղել ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը. «Ուրախ եմ Հայաստանյան կենտրոնի բացման կապակցությամբ , վստահ եմ, որ կառույցը կկարողանա իրականացնել իր առջեւ դրված նպատակները : Առաջիկայում ԱՊՀ այլ երկրներում նույնպես կբացվեն նմանատիպ ստորաբաժանումներ, ուստի, որպես միության առաջին ստորաբաժանում մեծ պարտավորություն եք ստանձնել »: Հայաստանյան կենտրոնի նորընտիր նախագահ Բաբկեն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, կարեւորեց ԱՊՀ երկրների երիտասարդական միության գործունեությունը` միաժամանակ նշելով , որ հայաստանյան կենտրոնը իրականացնելու է իր առջեւ դրված խնդիրներն ու նպատակները` քաջ գիտակցելով , որ կառույցի գործունեությունը, որպես միություն առաջին մասնաճյուղ օրինակելի պետք է լինի նաեւ առաջիկայում ԱՊՀ երկրներում ստեղծվելիք նմանատիպ կառույցների համար:
  -   Հասարակութիւն