Կը լոր-սեղան քննարկում ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում


Կը լոր-սեղան քննարկում ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում

  • 10-12-2011 16:11:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված կլոր-սեղան քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում արծարծվեցին զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, իրավագիտակցության բարձրացման հարցեր, ներկայացվեցին ոլորտում կատարված աշխատանքները: Ընդգծվեց, որ այս առումով 2011 թվականն արդյունավետ էր, քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի ներդրման ուղղությամբ: Ինչպես տեղեըացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նշվեց նաեւ, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ` զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց ըստ իրավասության համապատասխան քայլեր ձեռնարկել զինված ուժերում մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով:
  -   Մամլո հաղորդագրություն