ՀԿԵ գծային տնտեսության վարպետները և բրիգադիրները կվերապատրաստվեն Գյումրիի պետական տեխնիկական քոլեջում


ՀԿԵ գծային տնտեսության վարպետները և բրիգադիրները կվերապատրաստվեն Գյումրիի պետական տեխնիկական քոլեջում

  • 12-12-2011 17:42:35   | Հայաստան  |  Տնտեսութիւն
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գծային տնտեսության 20 վարպետ եւ բրիգադիր կանցնեն կարճատեվ վերապատրաստման դասընթացներ Գյումրիի պետական տեխնիկական քոլեջում: Երեվանի, Վանաձորի, Սեվանի եւ Գյումրու ուղեմասերի աշխատողների վերապատրաստումը տեվելու է երկու շաբաթ, ինչից հետո ՀԿԵ հատուկ հանձնաժողովը կանցկացնի նրանց ատեստավորումը: Նշենք, որ երկաթուղայինների վերապատրաստումն անցնում է համաձայն ՀԿԵ եւ Գյումրիի տեխնիկական քոլեջի միջեվ կնքած պայմանագրի, որի շրջանակներում 2011 թվականի մայիսից վերապատրաստվել է 103 աշխատակից: Նրանց թվում են, մասնավորապես, 12 կայարանապետ, լոկոմոտիվային դեպոների 11 փականագործ, 40 էլեկտրամեխանիկ: Իսկ 2009 թվականին վերապատրաստման դասընթացներ անցել էր ՀԿԵ 91 աշխատող: ՀԿԵ ՓԲԸ հատուկ կարեվորություն է տալիս կարդերի ուսուցման եւ վերապատրաստման, աշխատողների որակավորման բարձրացման հարցերին: Ընկերության աշխատակիցները սովորում են առաջատար հայկական եւ ռուսական բուհերում: Օրինակ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսուցում է անցնում ՀԿԵ 41 աշխատակից, իսկ Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարանում՝ 17 աշխատակից, որոնցից մեկը՝ ասպիրանտուրայում:
  -   Տնտեսութիւն