Արաբերէնի օրը` Մակ-ի հայաստանեան գրասենեակում


Արաբերէնի օրը` Մակ-ի հայաստանեան գրասենեակում

  • 14-12-2011 13:37:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ-ում Արաբերենի օրվան նվիրված հայաստանյան առաջին միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, քաղաքացիական հասարակությունը, միջազգային հանրության ներկայացուցիչները, լրագրողները քննարկեցին Արաբերեն լեզվի օգտագործման խնդիրը: Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ), Հայաստանում Եգիպտոսի, Լիբանանի եւ Սիրիայի դեսպանությունների, Երեւանի պետական համալսարանի, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի եւ Սիրիայի արաբական միության ուսանողների հետ: ՄԱԿ-ի պաշտոնյաները, Եգիպտոսի, Լիբանանի եւ Սիրիայի դեսպանությունների ներկայացուցիչները խոսեցին ՄԱԿ-ում Արաբերեն լեզվի կարեւորության մասին, ինչպես նաեւ Հայաստանում Արաբերեն լեզվի, մշակույթի եւ երաժշտության օգտագործման մասին: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Ես իսկապես շատ ուրախ եմ տեսնել այսքան լուսավոր երիտասարդների այսօր ՄԱԿ-ի գրասենյակում: Կարեւոր է, որ հայերը սովորում են արաբերեն, ինչը կօգնի նրանց բաց սահմաններ ունենալ արաբախոս աշխարհի հետ, ինչպես նաեւ դառնալ աշխարհի քաղաքացիներ: Արաբերենը արաբներին, նրանց մշակույթն ու գրականությունը հասկանալու հիմնական բանալին է: Այն համարվում է 22 երկրներում ապրող ավելի քան 200 միլիոն արաբախոսներին միավորող կապը, ովքեր արաբերենը ընդունել են իրենց պաշտոնական լեզու»: Հանդիսատեսը վայելեց արաբական պարեր, երաժշտություն, թատերական ներկայացում, պոեզիա եւ համտեսեց արաբական ավանդական ուտեստներ: Երեւանի պետական համալսարանի անդամները ելույթ ունեցան հետեւյալ թեմաների շուրջ` «Արաբերենը աշխարհում եւ Հայաստանում», ինչպես նաեւ «www.un.org-ի արաբերեն էջը»: Արաբերեն լեզվի օրը ՄԱԿ-ում նշվում է դեկտեմբերի 18-ին, այն օրը, երբ 1973 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Արաբերենը հռչակեց որպես Միավորված ազգերի կազմակերպության վեցերորդ պաշտոնական լեզու: 2010թ. սկսած ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր». մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվական եւ մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2011թ. ընթացքում նշել ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրերը:
  -   Մամլո հաղորդագրություն