ԵՄ խորհրդատուական խումբը նոր թափ է հաղորդում ԵՄ-հայաստան բարեփոխումների իրականացմանը


ԵՄ խորհրդատուական խումբը նոր թափ է հաղորդում ԵՄ-հայաստան բարեփոխումների իրականացմանը

  • 14-12-2011 15:30:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 14-ին ԵՄ պատուիրակութեան նորանշանակ ղեկավար դեսպան Տրայեան Հրիստեայի եւ ՀՀ ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի համանախագահութեամբ տեղի ունեցաւ Հայաստանում ԵՄ խորհրդատուական խմբի (ԵՄ ԽԽ) Խորհրդատուական խորհրդի ութերորդ նիստը: Խումբը ներկայացրեց իր եռամսեակային հաշուետուութիւնը եւ 2012թ. յունուար-յունիս ամիսների աշխատանքային ծրագիրը: Նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձաւ վերջին եռամսեակում կայացած միջոցառումներին եւ շեշտեց բարեփոխումների իրականացման ոլորտում արձանագրած առաջընթացը: խորհուրդը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում ԵՄ խորհրդատուական խումբը ՀՀ պետական մարմիններին շարունակաբար տրամադրել է խորհրդատուութիւն քաղաքականութեան մշակման վերաբերեալ` նպատակ ունենալով գնահատել եւ արագացնել Եմ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցային փուլի եւ կնքման նախապատրաստման գործընթացը: Խորհրդատուներն էապէս նպաստել էն հոկտեմբերին Եմ-հայաստան Շարժունակութեան շուրջ գործընկերութեան մասին համատեղ հռչակագրի կնքմանը նախորդող նախապատրաստական աշխատանքներին: Խորհուրդն ընդգծեց ԵՄ Խխ-ի օժանդակութիւնը ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին ՀՀ մարզեր կատարած այցերի ժամանակ, ինչպէս նաեւ Մարդու իրաւունքների պաշտպանութեան ազգային ռազմավարութեան մշակման գործընթացում տրամադրուած խորհրդատուութիւնը: եւրոպական փորձագէտների բարձր մակարդակի խումբն աշխատել է նաեւ ԵՄ Արեւելեան գործընկերութեան շրջանակներում ՀՀ բարեփոխումների արագացման ռազմավարութեան վերաբերեալ առաջարկութիւնների մշակման, դրա վերաբերեալ խորհրդատուութեան տրամադրման, ինչպէս նաեւ Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի (CIB) շրջանակներում Ինստիտուցիոնալ բարեփոխումների պլանների վերջնականացման ուղղութեամբ: ԵՄ Խխ-ի օժանդակութեամբ ՀՀ չորս քաղաքական կուսակցութիւններ մտել էն համապատասխան ԵՄ քաղաքական ընտանիքներին պաշտօնապէս ինտէգրուելու գործընթացի մեկնարկի փուլ: Աջակցութիւն է տրամադրուել ՀՀ ԱԺ պատուիրակութեանը Եմ-հայաստան Խորհրդարանական համագործակցութեան կոմիտէի նիստի ընթացքում: արթուր Բաղդասարեանը բարձր գնահատեց ԵՄ խորհրդատուական խմբի հետ համագործակցութիւնը եւ վերահաստատեց Հայաստանի պատրաստակամութիւնը Եմ-ի հետ համատեղ իրականացնելու Եմ-հայաստան համագործակցութեան օրակարգում առկայ բարեփոխումները: Դեսպան Տրայեան Հրիստեան ընդգծեց Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռնարկուած բարեփոխումները խորացնելու անհրաժեշտութիւնը եւ Հայաստանի քաղաքացիների համար բարեփոխումների դրական արդիւնք ապահովելու ԵՄ վճռականութիւնը: նիստին մասնակցում էին բարձրաստիճան պաշտօնեաներ ՀՀ նախագահի աշխատակազմից, կառավարութիւնից եւ Ազգային ժողովից: Ներկայ էին նաեւ ներկայացուցիչներ ԵՄ անդամ երկրների դեսպանատներից եւ միջազգային կազմակերպութիւններից, այդ թւում` Մակ-ի Զարգացման ծրագրից: ԵՄ խորհրդատուական խումբը ներկայացնում էին թիմի ղեկավար Անտի Հարտիկայնենը եւ ԵՄ խորհրդատուները: հայաստանում ԵՄ Խորհրդատուական խումբ
  -   Մամլո հաղորդագրություն