Աշխատավարձերի աւելացման քաղաքականութիւնը ՀԿԵ-ում շարունակուելու է նաեւ 2012 թուականին


Աշխատավարձերի աւելացման քաղաքականութիւնը ՀԿԵ-ում շարունակուելու է նաեւ 2012 թուականին

  • 16-12-2011 12:59:53   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երկաթուղայինների արժանի աշխատավարձի ապահովումը հանդիսանում է «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ սոցիալական քաղաքականութեան առաջնահերթութիւններից մէկը, քանի որ նրանց ծանր աշխատանքը պահանջում է նաեւ համապատասխան նիւթական խրախուսանք: Այդ նպատակով Ընկերութիւնում պարբերաբար բարձրացւում էն աշխատավարձի չափերը, սահմանւում էն բազմաբնոյթ հաւելավճարներ եւ գործակիցնէր, վճարւում է նիւթական փոխհատուցում: «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութեանը հաւատարմագրային կառավարման յանձնելու պահին աշխատողների ամսեկան աշխատավարձը կազմում էր 74 500 դրամ: 2010 թուականի արդիւնքներով միջին ամսեկան աշխատավարձի չափը կազմեց 129 382 դրամ: 2011 թուականի հոկտեմբերի արդիւնքներով միջին ամսեկան աշխատավարձի չափը կազմեց արդէն 146 593 դրամ, ինչը 13,3%-ով գերազանցում է 2010 թուականի նոյն ժամանակահատուածի շեմը: Այսպիսով, սկսած 2008 թուականից աշխատավարձի միջին աճը կազմեց 96,8%: Այս տարուայ սկզբից ՀԿԷ ՓԲԸ անձնակազմի աշխատավարձի չափերը բարձրացուեցին մի քանի անգամ: Օրինակ, 2011 թուականի փետրուարի 1-ին լոկոմոտիվային դեպոյի վերանորոգողների համար սահմանուեցին բարդութեան գործակիցները` պաշտօնական դրոյքաչափի 1,6 չափով: 2011 թուականի մարտին փոխադրման գործընթացում լոկոմոտիվային բրիգադների դերի եւ աշխատանքի որակի բարձրացման նպատակով ՀԿԷ ՓԲԸ ղեկավարութիւնն որոշում էր ընդունել 30%-ով բարձրացնել լոկոմոտիվային բրիգադների ժամային դրոյքաչափերը: Միեւնոյն ժամանակ, առանց օգնականների աշխատող մեքենավարների ժամային դրոյքաչափերը բարձրացուեցին 50%-ով: Յուլիսի 1-ից 10%-ով աճեցին հիմնական մասնագիտութիւնների բանուորների ժամային դրոյքաչափերը: Նման որոշում ընդունուեց Հայաստանի Հանրապետութիւնում գնաճի եւ սպառողական գների 9,9%-նոց աճի պատճառով: Իսկ օգոստոսին 10%-ով էին բարձրացուել կայարանապետերի, կայարանի հերթապահների, մանեւրային դիսպետչերների աշխատավարձերը: Այս տարուայ դեկտեմբերին 40% չափով հաւելավճարներ սահմանուեցին միաւորուած կայարանների պետերի համար` սպասարկման տարածքների լայնացման պատճառով: Նաեւ 20%-ով աճեցին յենակետային կայարանների պետերի, 10%-ով` յենակետային կայարանների հերթապահների, 20%-ով` աւագ յանձնող-ընդունողների եւ յանձնող-ընդունողների, աւագ ապրանքային գանձապահների եւ գանձապահների, տեխնիկական գրասենեակների պետերի եւ օրերատորների աշխատավարձերը: Միջին օղակի դերի բարձրացման նպատակով դեկտեմբերի 1-ից բարձրացուեցին ՀԿԷ մի շարք աշխատողների դրոյքաչափերը: Օրինակ, մեքենավար-ինստրուկտորների դրոյքաչափերը կազմեցին 150 000 դրամ, լոկոմոտիվային եւ վագոնային դեպոների աւագ վարպետների դրոյքաչափերը` 140 հազար դրամ, լոկոմոտիվային եւ վագոնային դեպոների վարպետների դրոյքաչափերը` 130 հազար դրամ, ահազանգման, կենտրոնացման եւ արգելափակման, կապի աւագ էլեկրամեխանիկների աշխատավարձն աւելացաւ մինչեւ 130 000 դրամ, կ'ոնտակտային տարածքային ցանցերի պետերի աշխատավարձերը` մինչեւ 120 000 դրամ: Լոկոմոտիվային եւ վագոնային դեպոների ընդունողների աշխատավարձը բարձրացուեց մինչեւ 120 000 դրամ, ահազանգման, կենտրոնացման եւ արգելափակման, կապի աւագ էլեկրամեխանիկների, գծային, մեքենաների եւ սարքաւորումների, ԳՄԿ վարպետների աշխատավարձը բարձրացուեց մինչեւ 110 000 դրամ, իսկ աւտոմատացման, տելեմեխանիկայի եւ կապի էլեկտրամեխանիկների աշխատավարձը` մինչեւ 100 000 դրամ: Աշխատավարձերի աւելացման քաղաքականութիւնը Հկե-ում շարունակուելու է նաեւ 2012 թուականին: Օրինակ, 2012 թուականի յունուարի 1-ից մինչեւ յունիսի 1-ը ամէն ամիս 30 000 դրամի չափով հաւելավճար կը ստանան Ընկերութեան երիտասարդ մասնագէտները, ովքեր աշխատանքի ընդունուեցին 2010-2011 թթ.: Նման քաղաքականութիւնը կրելու է շարունակական բնոյթ եւ ուղղուած է երիտասարդ մասնագէտների խթանմանն ու կորպորատիւ վարքագծի ձեւաւորմանը:
  -   Տնտեսութիւն