Դեկտեմբերի 16-ին ժամանակաւորապէս կը դադարեցուի Հայաստանի գազամատակարարումը


Դեկտեմբերի 16-ին ժամանակաւորապէս կը դադարեցուի Հայաստանի գազամատակարարումը

  • 16-12-2011 13:06:16   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Վրաստանի գազատրանսպորտային ընկերութիւնը պաշտօնապէս տեղեկացրել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակաւորապէս դադարեցնելու մասին: Վրացական ընկերութիւնը նախատեսում է վթարաւերականգնողական աշխատանքներ իրականացնել Հիւսիսային Կովկաս-անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատուածում: Վրացական կողմի հաւաստմամբ աշխատանքները կիրականացուէն ամենասեղմ ժամկէտներում: Հանրապետութեան սպառողների գազամատակարարումը կ'իրականացուի առանց սահմանափակումների:
  -   Տնտեսութիւն