Էդուարդ Նալբանդեանը մասնակցեց ՍԾՏՀ արտգործնախարարների հանդիպմանը


Էդուարդ Նալբանդեանը մասնակցեց ՍԾՏՀ արտգործնախարարների հանդիպմանը

  • 16-12-2011 16:07:02   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 16-ին Մոսկուայում տեղի ունեցաւ Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 25-րդ հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը: Արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՍԾՏՀ դիտորդ երկրների, մի շարք միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Նախարարական հանդիպման օրակարգում էին առեւտրի, տրանսպորտի, տեղեկատուական տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան, բնապահպանութեան, զբօսաշրջութեան, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում կազմակերպութեան անդամ երկրների համագործակցութեան հարցերը: Ելոյթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդուարդ Նալբանդեանը կարեւորեց ՍԾՏՀ 20-ամեակի նախաշեմին կազմակերպութեան գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացման, տարածաշրջանային կոնկրէտ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղուած տնտեսական նոր օրակարգի ձեւաւորման եւ խթանման նշանակութիւնը: Նախարար Նալբանդեանը ողջունեց անցած ժամանակահատուածում ՍԾՏՀ տրանսպորտի, գիւղատնտեսութեան եւ արտակարգ իրավիճակների նախարարների կողմից ընդունուած համապատասխան ոլորտներում հռչակագրերը: Համագործակցութեան ձեռքբերումների շարքում նախարար Նալբանդեանը նշեց ՍԾՏՀ առողջապահութեան եւ դեղագործութեան հարցերի Հայաստանի կողմից համակարգուող աշխատանքային խմբի շրջանակներում ՍԾՏՀ անդամ երկրներում սանիտարական պաշտպանութեան բնագաւառում համագործակցութեան յուշագրի նախագծի ընդունումը, ինչպէս նաեւ տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացման հարցերի Հայաստանի կողմից ղեկավարուող աշխատանքային խմբում վերոյիշեալ ոլորտում համագործակցութիւնը խթանելու եւ նոր գործընկերներ ներգրաւելու ուղղութեամբ կատարուած աշխատանքները: հանդիպման արդիւնքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունեցին 80-ից աւելի որոշումներ եւ առաջարկութիւններ: Ինչպէս տեղեկացնում էն ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպման աւարտին Սծտհ-ում նախագահութիւնը Ռուսաստանից փոխանցուեց Սերբիային, որը կը նախագահի կազմակերպութիւնը 2012թ. առաջին կէսին:
  -   Մամլո հաղորդագրություն