Միջոցառումների շարք Բյուրականի աստղադիտարանում


Միջոցառումների շարք Բյուրականի աստղադիտարանում

  • 16-12-2011 16:16:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ Բիւրականի աստղադիտարանում տեղի կ'ունենան մի շարք իրադարձութիւններ: Ինչպէս յայտնի է, վերջերս Յունեսկօ-ի «Աշխարհի յիշողութիւն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցուել է աշխարհահռչակ աստղագէտ Բենիամին Մարգարեանի իրականացրած բիւրականեան սպեկտրային շրջահայութիւնը: Այդ կապակցութեամբ տեղի կ'ունենայ շնորհանդէս եւ Յունեսկօ-ի հաւաստագրի յանձնումը: Այնուհետեւ կյանձնուէն Հայկական աստղագիտական ընկերութեան (ՀԱԸ) եւ Օքսֆորդի հայկական ընկերութեան սահմանած գիտական լրագրութեան 2011թ. մրցանակները, ինչպէս նաեւ շնորհակալագրեր` առաւել ակտիւ լրատուամիջոցներին: Սուրճի ընդմիջումից յետոյ տեղի կ'ունենայ ՀԱԸ տարեկան համաժողովը, որի ընթացքում կը լսուի ՀԱԸ համանախագահ Արեգ Միքայէլեանի հաշուետուութիւնը ընկերութեան գործունէութեան վերաբերեալ, տեղի կ'ունենան քննարկումներ: Այնուհետեւ կյանձնուէն Բիւրականի աստղադիտարանի եւ ՀԱԸ համատեղ սահմանած լաւագոյն գիտական աշխատանքի համար տարեկան մրցանակը, ՀԱԸ երիտասարդ աստղագէտների տարեկան (Երուանդ Թերզեանի անվ.) մրցանակը եւ Գալիլեյեան ուսուցիչների միջազգային ծրագրի հաւաստագրերը: Միջոցառման սկիզբը` դեկտեմբերի 19-ին ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ Բիւրականի աստղադիտարանի գլխաւոր շէնքում: Երեւանից Բիւրական աստղադիտարանի աւտոբուսը կը մեկնի ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահութեան շէնքի մօտից:
  -   Մամլո հաղորդագրություն