Հայաստանը պատրաստւում է 2012 թ. կայանալիք «Ռիոյ+20» համաշխարհային գագաթաժողովին


Հայաստանը պատրաստւում է 2012 թ. կայանալիք «Ռիոյ+20» համաշխարհային գագաթաժողովին

  • 16-12-2011 19:23:47   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանի գլխաւորութեամբ դեկտեմբերի 16-ին կառավարութիւնում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի (ԿԶԱԽ) ընդլայնուած նիստ: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսեանը նշել է. «ենք շարունակում ենք մի գործընթաց, որի նպատակն է ապահովել 2012 թ. յունիսին Ռիոյ դէ Ժանեյրոյում կայանալիք կայուն զարգացմանը նուիրուած «Ռիոյ+20» գագաթաժողովին Հայաստանի Հանրապետութեան պատշաճ մասնակցութիւնը: Ակնյայտ է` որպէս նորանկախ պետութիւն` Հայաստանի Հանրապետութեան համար կայուն զարգացման գաղափարների ներդաշնակեցումը կապուած էր որոշ դժուարութիւնների հետ: Չնայած բազմաթիւ խոչնդոտներին` Հայաստանում 2000-ական թթ. ակտիւացաւ կայուն զարգացման սկզբունքների ներդրումը: Վերջերս Հայաստանը ՄԱԿ-ի կառոյցների կողմից գնահատուեց որպէս կայուն զարգացման միտումներին համապատասխանող երկիր, եւ մեզ համար սա չափազանց կարեւոր գնահատական է, որովհետեւ, ըստ էութեան, գնահատւում է մէկ տասնամեակից աւելի մեր իրականացրած ծրագրերի արդիւնքը: Այսօր ձեզ կը ներկայացուի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հրատարակուած Մարդկային զարգացման ամենամեայ զեկոյցը, որտեղ մանրամասն նկարագրուած էն հրատապ գլոբալ մարտահրաւէրները: 2011 թ. այն լոյս է տեսել «Կայուն զարգացում եւ հնարաւորութիւնների հաւասարութիւն, աւելի լաւ ապագայ բոլորի համար» խորագրով: Այն անդրադառնում է կայուն եւ հաւասար հնարաւորութիւններ ապահովող զարգացման հիմնախնդիրներին եւ ներկայացնում մարդկային զարգացման համաթիւը, որը բնակչութեան բարեկեցութեան մակարդակն արտայայտող ամփոփ ցուցանիշ է: Այն ցոյց է տալիս, որ չնայած վերջին 25-30 տարիներին բազմաթիւ ոլորտներում գրանցուած առաջընթացին, զարգացող եւ զարգացած երկրներում աղքատ ու հարուստ մարդկանց կենսամակարդակների տարբերութիւնը շարունակում է աճել: Պէտք է արձանագրել, որ Հայաստանի համար մարդկային զարգացման զեկոյցի ցուցանիշը, որը 2011 թ. կազմում է 0.716, գրեթէ չի փոխուել: Մենք զբաղեցնում ենք 86-րդ տեղը 187 երկրների շարքում: Չնայած 2009 թ. տնտեսական ճգնաժամին`մենք մեր դիրքն այս ցուցանիշով չենք կորցրել, եւ դա առաջին հերթին պայմանաւորուած էր այն հանգամանքով, որ ՀՀ կառավարութիւնն ամբողջութեամբ կատարում էր իր սոցիալական պարտաւորութիւնները: Աւելին, 2009 թ. ճգնաժամային տարուայ ընթացքում մենք նոյնիսկ աւելացրինք սոցիալական նպաստները եւ թոշակները: Ներկայումս ծաւալւում է «Ռիոյ+20» համաշխարհային գագաթաժողովին համընդհանուր նախապատրաստական գործընթացը, որի նպատակն է գնահատել անցած տարիների աշխատանքը, վերլուծել առկայ հիմնախնդիրներն ու դրանց պատճառները եւ առաջարկել դրանց լուծման ուղիները, յետագայ զարգացման ռազմավարութիւնը: Մեր երկիրը եւս պէտք է վերլուծի 1992-ից ի վեր դէպի կայուն զարգացում անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու բացթողումները: Այդ գործունէութեան արդիւնքներն ամփոփ զեկոյցի տեսքով նախատեսւում է ներկայացնել «Ռիոյ+20» գագաթաժողովինէ: Վարչապետը նշել է, որ նշուած գագաթաժողովին Հայաստանի պատշաճ մասնակցութիւնն ապահովելու նպատակով գործում է համակարգող ազգային յանձնաժողով` բնապահպանութեան եւ արտաքին գործերի նախարարների գլխաւորութեամբ, ինչպէս նաեւ թեմատիկ աշխատանքային խմբեր: Տիգրան Սարգսեանը տեղեկացրել է, որ յանձնաժողովը հաստատել է «Ռիոյ+20» համաշխարհային գագաթաժողովին ՀՀ մասնակցութեան միջոցառումների ծրագիրը եւ այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում «Կայուն զարգացման առաջընթացը եւ խնդիրները Հայաստանում» գնահատման զեկոյցի կազմման ուղղութեամբ Մակ-ի Շրջակայ միջավայրի ծրագրի օժանդակութեամբ: այնուհետեւ խորհուրդն անցել է նիստի օրակարգում ընդգրկուած հարցերի քննարկմանը: Խորհրդի անդամ, Հայաստանում Մակ-ի զարգացման ծրագրերի մշտական համակարգող Դաֆինայ Գերչեւան ու ՄԱԶԾ Եւրոպայի եւ ապհ տարածաշրջանային գրասենեակի փորձագէտ Միխայիլ Պելեահը ներկայացրել էն «Կայուն զարգացում եւ հաւասար հնարաւորութիւններ» խորագրով 2011 թ. գլոբալ մարդկային զարգացման զեկոյցը: Նրանք նշել էն, որ զեկոյցն անդրադառնում է կայուն եւ հաւասար հնարաւորութիւններ ապահովող զարգացման հիմնախնդիրներին եւ ցոյց տալիս, որ չնայած վերջին 25-30 տարիներին արձանագրուած առաջընթացին, աշխարհում բնակչութեան կենսամակարդակի տարբերութիւնը շարունակում է աճել: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Յովակիմեանը մանրամասնէր է ներկայացրել Մակ-ի «ռիոյ+20է համաշխարհային գագաթաժողովին երկրի նախապատրաստման գործընթացի վերաբերեալ: Նա անդրադարձել է համակարգող ազգային յանձնաժողովի գործունէութեանը եւ, մասնաւորապէս, խօսել յանձնաժողովի կազմում թեմատիկ աշխատանքային խմբերի ձեռնարկած քայլերի եւ դրանց արդիւնքների մասին: Մէկ այլ հարցով քննարկուել է «կայուն զարգացման առաջընթացը եւ խնդիրները Հայաստանումէ գնահատման զեկոյցը: Կը զախ-ի քարտուղար, Յանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինէ Դանիէլեանը խօսել է նշեալ զեկոյցի սկզբունքների եւ մօտեցումների մասին: Այդ շարքում նա առանձնացրել է կայուն զարգացմանն աջակցութեան եւ հնարաւոր մարտահրաւէրների կանխարգելմանն ուղղուած գործունէութիւնը, ազգային եւ տեղական մակարդակով հարցերը, նուաճումները եւ առկայ հիմնախնդիրները, պետական կառոյցների եւ քաղաքացիական հասարակութեան համագործակցութիւնը: Յաջորդիւ ծաւալուել է մտքերի շահագրգիռ փոխանակութիւն, որի ընթացքում նիստին մասնակցող բնապահպանական հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու հարցադրումներն էն ներկայացրել արծարծուած հարցերի կապակցութեամբ:
  -   Տնտեսութիւն