Տիգրան Սարգսեանն ընդունել է «Ռոսագրոլիզինգ» ընկերութեան ղեկավար Վալերի Նազարովին
16-12-2011 19:42:48 | Հայաստան | Տնտեսութիւն
Վարչապետ Տիգրան Սարգսեանը դեկտեմբերի 16-ին ընդունել է «ռոսագրոլիզինգէ ընկերութեան ղեկավար Վալերի Նազարովին: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, «Խսհմ-ի փլուզումից յետոյ վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրի գիւղտեխնիկան բաւականին հնամաշ է դարձել, ուստի գիւղտեխնիկայի պարկի համալրման եւ վերազինման կարիք ունենք: Այդ իսկ պատճառով էլ մենք մեծապէս հետաքրքրուած ենք Ձեր ընկերութեան հետ համագործակցութեամբ եւ «Ռոսագրոլիզինգ» -ի` հայաստանեան շուկայ մուտք գործելու հնարաւորութեամբ»,- ասել է վարչապետը:
Զրուցակիները քննարկել էն «ռոսագրոլիզինգե-ի կողմից Հայաստանին գիւղտեխնիկայի հնարաւոր մատակարարման, ռուսական ընկերութեան` Հայաստանում ներկայացուցչութեան ստեղծման եւ երկկողմ համագործակցութեանը վերաբերող այլ հարցեր:
Կողմերը պայմանաւորուել էն մշակել «Ռոսագրոլիզինգ» -ի` Հայաստանում ներդրումների իրականացման համապարփակ ծրագիր, որի հիման վրայ էլ առաջիկայում կքննարկուէն երկկողմ յետագայ համագործակցութեան յստակ գործողութիւնները: