ՀՀ Գաա-ում տեղի էն ունեցել տնօրէնների ընտրութիւններ


ՀՀ Գաա-ում տեղի էն ունեցել տնօրէնների ընտրութիւններ

  • 16-12-2011 19:47:20   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութեան նիստում տեղի էն ունեցել Գաա-ի 4 գիտական կազմակերպութիւնների տնօրէնների ընտրութիւններ: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի հաղորդագրութեան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանութեան եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրէն է ընտրուել կենսաբանական գիտութիւնների դոկտոր Բարդուխ Գաբրիէլեանը: ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի տնօրէնի պաշտօնում վերընտրուել պատմական գիտութիւնների թեկնածու Պաւել Աւետիսեանը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբէն Սաֆրաստեանը վերընտրուել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէնի պաշտօնում: ՀՀ ԳԱԱ Բուսաբանութեան ինստիտուտի տնօրէնի պաշտօնում վերընտրուել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանեանը: Բոլոր տնօրէններն ընտրուել են միաձայն:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ