Ամուսնութեան պետական գրանցման ժամկէտները կը կրճատուէն


Ամուսնութեան պետական գրանցման ժամկէտները կը կրճատուէն

  • 24-05-2011 20:17:53   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ազգային ժողովը մայիսի 24-ին երկրորդ` վերջնական, ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական կացութեան ակտերի մասին» օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, մասնաւորապէս, կրճատւում էն ամուսնութեան պետական գրանցման ժամկէտները: Կառավարութեան օրէնսդրական նախաձեռնութիւնը կը քուէարկուի մայիսի 25-ին: Ինչպէս յայտնեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանը, մայիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունուելուց յետոյ կառավարութիւնը` ԱԺ պետաիրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Դաւիթ Յարութիւնեանի առաջարկութեան հիման վրայ, վերանայել է գրացման նուազագոյն ժամկէտը: Ամրագրուել է, որ ամուսնութեան պետական գրանցումը կ'իրականացուի ամուսնացող անձանց կողմից քաղաքացիական կացութեան ակտերի գրանցման մարմին ներկայացուած համատեղ դիմումում նշուած օրը, սակայն ոչ շուտ քան դիմումը ներկայացնելու օրուան յաջորդող 10-րդ աշխատանքային օրը` առաջին ընթերցմամբ ընդունուած 7-րդ օրուայ փոխարէն, եւ ոչ ուշ քան երեք ամիսը։ Գործող օրէնքով գրանցումն իրականացւում է դիմումը տալու օրուանից մէկ ամիս յետոյ, բայց երեք ամսից ոչ ուշ: Փոփոխութիւններով նաեւ ամրագրւում է, որ ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրայ ամուսնութեան պետական գրանցման 10 աշխատանքային օրեայ ժամկէտը կարող է կրճատուել յարգելի պատճառների առկայութեան դէպքում: Այդպիսիք էն համարւում ամուuնացող անձանց համատեղ երեխայ (ներ) ունենալը, ամուuնացող կնոջ յղիութիւնը (առնուազն 12 շաբաթական), ամուuնացող անձի զօրակոչուելը ժամկետային զինուորական ծառայութեան, կամ ՀՀ զինուած ուժերում ծառայութեան կամ ժամկետային զինուորական ծառայութեան մէջ գտնուելը: Յարգելի պատճառներ էն նաեւ ՀՀ-ում ամուսնացող oտարերկրեայ քաղաքացիների, քաղաքացիութիւն չունեցող անձանց, oտարերկրեայ պետութիւնում մշտապեu բնակուող ՀՀ քաղաքացիների միմեանց կամ oտարերկրեայ քաղաքացիների, քաղաքացիութիւն չունեցող անձանց, ՀՀ քաղաքացիների հետ ամուuնութեան դէպքում ամուuնացողների կամ նրանցից մէկի ՀՀ-ից երկարատեւ ժամանակով մեկնելը (բացակայելը): Դ.Յարութիւնեանի մէկ այլ առաջարկով, յարգելի պատճառ է համարուել նաեւ ամուսնացող անձի ծանր հիւանդութիւնը:
  -   Հասարակութիւն