Գիւմրիում բացուեց «Օյունջեան» դպրոց-վարժարանի նոր մասնաշէնքը


Գիւմրիում բացուեց «Օյունջեան» դպրոց-վարժարանի նոր մասնաշէնքը

  • 24-05-2011 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Վարչապետն այցելել է Գիւմրի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը մայիսի 24-ին այցելել է Գիւմրիի «Մուշ 2» նորակառոյց թաղամաս, նախատեսւում է կառուցել 1856 բնակարան։ Ըստ կնքուած պայմանագրի` դրանց յանձնումը կը կատարուի այս տարուայ հոկտեմբերին: որտեղ Վարչապետը ծանօթացել է շինարարական աշխատանքների ընթացքին եւ քաղաքաշինութեան նախարար Վարդան Վարդանեանի ու ոլորտի պատասխանատուների մասնակցութեամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցութիւն: Խորհրդակցութիւնից յետոյ Վ.Վարդանեանը լրագրողների հետ զրոյցում հաւաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակին, եւ որակով: Այնուհետեւ վարչապետը մասնակցել է Գիւմրիի «Օյունջեան» դպրոց-վարժարանի նոր մասնաշէնքի բացմանը, որը հիմնանորոգուել է բժիշկ, նիւեօրքահայ բարերար Յովհաննէս Օյունջեանի հովանաւորութեամբ: Վարչապետը ՀՀ կառավարութեան անունից ողջունել է ներկաներին եւ շնորհաւորել նոր մասնաշէնքի կառուցման առթիւ: Նրա խօսքով կրթօջախների վերականգնումը մեծ խորհորդ ունի, որովհետեւ վկայում է հայ ժողովրդի շարունակականութեան ամուր հիմքերի մասին: Տիգրան Սարգսեանը կարեւորեց բարերարների ուշադրութիւնը կրթօջախների նկատմամբ. «Այս կրթօջախից հարիւրաւոր տաղանդաշատ երեխաներ, ծառայելով իրենց սեփական ժողովրդին, իրենց ուրոյն ձեռագիրն են թողնելու, իրենց խօսքն ասելու մեր պատմութեան մէջ»: Կառավարութեան ղեկավարը նշել է, որ ժամանակակից աշխարհում ազգերի մրցակցութիւնը այսուհետեւ լինելու է ինտելեկտի եւ գիտելիքի ասպարէզում ու այն ազգերն են համարւում զարգացած, որոնք ունեն լաւ կրթութիւն: Ազգանուէր գործունէութեան ու հայրենիքում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնելու համար Յովհաննէս Օյունջեանը պարգեւատրուել է ՀՀ վարչապետի յուշամեդալով: Գիւմրիի «Օյունջեան» դպրոց-վարժարանի նոր մասնաշէնքի վերակառուցման համար ներդրուել է աւելի քան 800 հազար դոլար, հիմնանորոգուել է 1500 քառակուսի մետր տարածք` կահաւորուել է ուսումնական ողջ մասնաշէնքը: Վերջինում կան ոչ միայն նոր դասասենեակներ, համակրգչային սրահ, այլեւ լինգաֆոնային կաբինետ, նոր մարզասրահ:
  -   Տնտեսութիւն