Հանրակրթական եւ արհեստագործական կրթական ծրագրերով սովորողներին մինչեւ 19 տարին լրանալը չէն զօրակոչի


Հանրակրթական եւ արհեստագործական կրթական ծրագրերով սովորողներին մինչեւ 19 տարին լրանալը չէն զօրակոչի

  • 24-05-2011 18:04:51   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ազգային ժողովը մայիսի 24-ին երկրորդ` վերջնական, ընթերցմամբ քննարկեց «Զինապարտության մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը: Այն կքվեարկվի մայիսի 25-ին, եւ կարելի կանխատեսել, որ կընդունվի, հաշվի առնելով, որ մայիսի 12-ին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր միաձայն: Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք կտրվի հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներին` մինչեւ նրանց 19 տարին լրանալը: Նպատակը հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքի հասած ՀՀ քաղաքացիների` Հայաստանում 12-ամյա հանրակրթական համակարգի անցնելու հետ կապված, մինչեւ ուսումնառության ավարտը պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելն օրենքով կանխարգելելն է: Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցի, հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանեց, որ տարկետման իրավունքը տարածվելու է միայն Հայաստանում ուսումնառող երիտասարդների վրա: Ինչ վերաբերում է այլ երկրներում սովորող ՀՀ քաղաքացիներին, ապա նրանք, համաձայն միջազգային պայմանագրերի, եւս կօգտվեն այս արտոնությունից:
  -   Հասարակութիւն