Ձերբակալուել է կեղծ ահազանգի հեղինակը


Ձերբակալուել է կեղծ ահազանգի հեղինակը

  • 24-05-2011 14:54:25   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Զուարթնոց» օդանաւակայանի տեղեկատու ծառայութիւնում մայիսի 22-ին անանուն հեռախօսազանգ էր ստացուել, թէ իբր նոյն օրուայ «Երեւան-ամստերդամ» չուերթի ինքնաթիռում ռումբ է տեղադրուած: Համապատասխան ծառայութիւնների համատեղ ստուգման արդիւնքում պարզուել էր, որ ահազանգը կեղծ էր: ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացուած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում մայիսի 23-ին յայտնաբերուել ու ձերբակալուել է կեղծ ահազանգի հեղինակ, Երեւան քաղաքի բնակիչ, 1968թ.-ին ծնուած, նախկինում երեք անգամ դատապարտուած Հայկ Սուրիկի Վարդանեանը: Փաստի առթիւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչութիւնում կատարւում է նախաքննութիւն:
  -   Հասարակութիւն