Երկարաձգւում է «Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» օրէնքի գործողութեան ժամկէտը


Երկարաձգւում է «Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» օրէնքի գործողութեան ժամկէտը

  • 22-06-2011 14:49:02   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յունիսի 22-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» օրէնքում փոփոխութիւն նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ, երկարաձգւում օրէնքի գործողութեան ժամկէտը. մինչեւ 2011 թուականի մայիսի 1-ի գարնանային զօրակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինուորական ծառայութիւնից խուսափած քաղաքացիներին հնարաւորութիւն կ'ընձեռնուի սահմանուած ժամկէտում մուծել համապատասխան վճարը, որից յետոյ կը դադարեցուի նրանց նկատմամբ յարուցուած քրէական հետապնդումը:
  -   Հասարակութիւն