Բահրեյնում ցուցարարների դէմ օգտագործւում է ծանր ռազմական տեխնիկայ


Բահրեյնում ցուցարարների դէմ օգտագործւում է ծանր ռազմական տեխնիկայ

  • 16-03-2011 12:51:47   |   |  Միջազգային
Բահրեյնի զինուորականները մտել էն մայրաքաղաք Մանամայի կենտրոնական Մարգարիտ հրապարակ: «Ալ Ջազիրայ» հեռուստաալիքի հաղորդմամբ, ցուցարարների դէմ օգտագործւում է ծանր տեխնիկայ, այդ թւում եւ տանկեր, արցունքաբեր գազ ու գազային նռնակներ: Լսւում էն կրակոցէր, սակայն պարզ չէ, թէ ով է կրակում եւ ում վրայ: Նպատակը ցուցարարների վրանային ճամբարի ցրումն է: Երէկ Բահրեյնի թագաւորի հրամանով երկրում երեք ամսով մտցուել է արտակարգ իրադրութիւն: Իսկ մինչ այդ հազարաւոր ցուցարարներ շարժուել էն Սաուդեան Արաբիայի դեսպանատուն` բողոքելով սաուդեան զօրքերի ներխուժման դէմ: Յիշեցնենք, որ մէկ ամիս առաջ Բահրեյնում սկսուել էին շիական ընդդիմութեան բազմահազարանոց բողոքի ցոյցերը: Երկրի բնակչութեան 75%-ը կազմող շիայ ցուցարարները պահանջում էն քաղաքական բարեփոխումներ եւ իրենց իրաւունքների ընդլայնում:
  -   Միջազգային