Արտերկրի մասնագէտները բարձր էն գնահատել Արմէնալ-ի գործունէութիւնը<br />


Արտերկրի մասնագէտները բարձր էն գնահատել Արմէնալ-ի գործունէութիւնը

  • 14-03-2011 15:53:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Երեւան, 14 մարտի 2011թ. - Երեւանի փայլաթիթեղագլանաման ԱՐՄԷՆԱԼ գործարան, որը մտնում է աշխարհում ալիւմին եւ կաւահող խոշորագոյն արտադրող UC RUSAL կազմի մէջ, այցելեց Ամն-ից եւ Բելգիայից գիտնականների, գործարարների եւ պետական ծառայողների մեծ խումբ: Հիւրերը մասնակցում էին հայկական “այլընտրանք” հետազօտական կենտրոնի միջոցառումներին: Հայաստան նրանց ժամանման նպատակն էր ծանօթացումը բիզնէս մթնոլորտին եւ ներդրումային հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ այն խնդիրներին, որոնք բնորոշ էն անցումային տնտեսութեամբ երկրներին: «Այլընտրանք» կենտրոնի հիմնադիր` Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆէսոր Թաթուլ Մանասերեանի գնահատմամբ, օտարերկրեայ հիւրերի հետքրքրութիւնը Արմէնալ-ի հանդէպ, կապուած է ձեռնարկութեան բարձր համբաւի հետ, որտեղ հայ-ռուսական ամենայաջող ծրագրերից մէկն է իրագործուել: «Մեզ վրայ մեծ տպաւորութիւն գործեցին արդիական հզօր սարքաւորումները, անձնակազմի գործուն աշխատանքը եւ գործարանի մաքրութիւնը: Էս ծանօթ եմ Ռուսալ-ի որոշ ղեկավարների հետ: Դա հսկայական եւ ֆանտաստիկ ընկերութիւն է, որը կատարել է արդիւնաւէտ ներդրումներ Արմէնալ-ում», - ասաց Անտուերպենի (Բելգիա) համալսարանի միջազգային ծրագրերի համակարգող, պրոֆէսոր Լիլիան Վան Հոոֆը (Liliane Van Hoof): Հիւրերը յատկապէս բարձր գնահատեցին Արմէնալ-ի արտադրած բարակ փայլաթիթեղը։
  -   Տնտեսութիւն