Յաջորդ շաբաթ ԵԱՀԿ գործող նախագահը կ'այցելի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան


Յաջորդ շաբաթ ԵԱՀԿ գործող նախագահը կ'այցելի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան

  • 10-03-2011 19:40:53   |   |  Քաղաքական
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտուայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը յաջորդ շաբաթ կ'այցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան: Այցի ընթացքում հանդիպումներ էն նախատեսուած կառավարութեան ղեկավարների եւ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկուէն ԵԱՀԿ գործունէութիւնը տարածաշրջանում եւ 2011թ. Լիտուայի նախագահութեան առաջնահերթութիւնները: Ակնկալւում էն Աժուբալիսի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, Վրաստանի վարչապետի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Արտաքին գործերի նախարարների, քաղաքական ղեկավարութեան եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ տարածքում ձգձգուող հակամարտութիւնների կարգաւորման առաջընթացը Լիտուայի ԵԱՀԿ նախագահութեան առաջնային խնդիրներից է: Գործող նախագահն կը քննարկի Լեռնային Ղարաբաղի կարգաւորման գործընթացը, համագործակութիւնը Եահկ-ի հետ, մասնաւորապէս Երեւանի եւ Բաքուի գրասենեակների հետ, կ'անդրադառնայ նաեւ Ժնեւի քննարկումներում արծարծուած խնդիրներին: Աժուբալիսը ժամանելու է Բաքու մարտի 13-14-ին, Թբիլիսի` մարտի 15-16-ին եւ Երեւան` մարտի 17-18-ին: ԵԱՀԿ քարտուղարութեան Մամուլի եւ հանրային կապերով պատասխանատու
  -   Քաղաքական