ԵԱՀԿ առաքելութեան մարտի 10-ին նախատեսուած երկու դիտարկումներից մէկը չի կայացել


ԵԱՀԿ առաքելութեան մարտի 10-ին նախատեսուած երկու դիտարկումներից մէկը չի կայացել

  • 10-03-2011 19:20:17   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ նախօրօք ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, ԵԱՀԿ առաքելութիւնը նախատեսում էր երկու դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղից դէպի արեւելք եւ Ակնայ բնակավայրի մերձակայքում` Ասկերանի ուղղութեամբ: Թանձր մառախուղով պայմանաւորուած վատ տեսանելիութեան պատճառով առաջին դիտարկումը չի կայացել: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կ'ասպշիկի առաջարկով Ասկերանի ուղղութեամբ իրականացրած դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը, ի տարբերութիւն ղարաբաղեան կողմի, ԵԱՀԿ առաքելութեանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրօք փոխհամաձայնեցուած կէտ, ինչի արդիւնքում դիտարկման խմբերը ստիպուած էն եղել դիտարկումն իրականացնել աւելի հեռաւոր տարածութիւնից: ԼՂՀ պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել էն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիայ/ եւ Քրիստոյ Քրիստովը /Բուլղարիայ/: Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել էն ԵԱՀԿ գրասենեակի համակարգող, փոխգնդապետ Իմրէ Պալատինուսը /Հունգարիայ/ եւ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վիլեամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ եւ Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/: Դիտարկման առաքելութեանը ղարաբաղեան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարութեան եւ ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւն
  -   Քաղաքական