ՀՅԴ պատուիրակութիւնը հանդիպել է Եւրոմիութեան դեսպանների հետ


ՀՅԴ պատուիրակութիւնը հանդիպել է Եւրոմիութեան դեսպանների հետ

  • 19-05-2011 17:00:49   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 19-ին ՀՅԴ պատուիրակութիւնը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի գլխաւորութեամբ, հանդիպեց Հայաստանում Եւրոմիութեան դեսպանների հետ: Եմ-ի կողմից հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար Ռաուլ դէ Լուցենբերգերը (Raul de Luzenberger), Միացեալ Թագաւորութեան, Ֆրանսիայի, Շուէդիայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Նիդերլանդների դեսպանները, Եւրամիութեան այլ պաշտօնեաներ: ՀՅԴ պաւիրակութեան կազմում հանդիպմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանը եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը: Ըստ ՀՅԴ Մամլոյ Դիւանի, Հանդիպման ընթացքում դեսպաններին ներկայացուել են ՀՅԴ տեսակէտները երկրում տեղի ունեցող գործընթացների, ընտրական օրէնսգրքի բարեփոխումների եւ, ընդհանրապէս, ընտրական գործընթացի, Արցախեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման, ինչպէս նաեւ Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների հաստատման գործընթացը Թուրքիայի կողմից սառեցնելու վերաբերեալ:
  -   Քաղաքական