Ըստ Բակոյ Սահակեանի, եկեղեցի-hասարակութիւն փոխյարաբերութիւնների շարունակական ամրապնդումը հասարակութեան ներդաշնակ զարգացման կարեւոր հիմքերից մէկը


Ըստ Բակոյ Սահակեանի, եկեղեցի-hասարակութիւն փոխյարաբերութիւնների շարունակական ամրապնդումը հասարակութեան ներդաշնակ զարգացման կարեւոր հիմքերից մէկը

  • 19-02-2011 16:14:55   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը փետրուարի 19-ին Շուշի քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի նիստին: 2010 թուականին կատարուած աշխատանքների եւ 2011 թուականի անելիքների մասին տեղեկութիւններ է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, Բակոյ Սահակեանն եկեղեցի-hասարակութիւն փոխյարաբերութիւնների շարունակական ամրապնդումը համարել է հասարակութեան ներդաշնակ զարգացման կարեւոր հիմքերից մէկը: Յատուկ ուշադրութիւն է դարձուել նաեւ բանակ-եկեղեցի կապերի խորացման հետ կապուած հարցերին: Նիստին մասնակցել էն Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Հասարակութիւն