MediaGid.am հայկական ազգային տեղեկատուական համակարգը համալրուել է Սփիւռքի չորս աղբիւրով


MediaGid.am հայկական ազգային տեղեկատուական համակարգը համալրուել է Սփիւռքի չորս աղբիւրով

  • 15-02-2011 14:12:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Չորս նոր էլեկտրօնային ռեսուրսներ (yerkramas.org, iranahayer.org, hayinfo.ru եւ analitika.at.ua) միացել էն Հայաստանում առաջին www.mediagid.am ազգային տեղեկատուական համակարգին: Չորս նոր ռեսուրսների միացմամբ համակարգի մասնակիցների թիւը հասել է 16-ի է: Եւս տասը ռեսուրսներ ներկայացրել էն համակարգի իրենց մասնակցութեան յայտերը եւ այժմ համաձայնեցման փուլում էն: ,մեծ կարեւորութիւն տալով սփիւռքի հետ տեղեկատուական համագործակցութեանը, որոշում է կայացուել տուեալ փուլում այդ ռեսուրսներն ընդգրկել ագրեգատոր` չնայած դրանցից ոչ բոլորն ունէն սեփական կոնտենտ: Մենք ընդլայնում ենք սփիւռքի հետ համագործակցութեան շրջանակները, որպէսզի միասնական տեղեկատուական դաշտ ստեղծենքէ,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմէն Մարտիրոսեանը: Ռուսաստանի հայերի ,երկրամասէ թերթը հիմնադրուել է Ազգաքաղաքագիտական հետազօտութիւնների կենտրոնի կողմից եւ հրատարակւում է 1996թ.-ից: Թերթը թողարկւում է նաեւ էլեկտրօնային ձեւաչափով` yerkramas.org.: Հայաստանի ,HAYINFO-DIASPORAէ տեղեկատուական-վերլուծական պորտալը տեղեկութիւն է տրամադրում Ռուսաստանի եւ դրա սահմաններից դուրս ապրող հայկական սփիւռքի ներկայացուցիչներին: Կայքի նպատակների թւում նշւում էն ռուսական Ինտերնետ հարթութիւնում պատշաճ հայկական տեղեկատուական Ինտերնետ ռեսուրսի ստեղծումը, որը լուսաբանում է Ռուսաստանում եւ ողջ աշխարհում ապրող հայերի կեանքի վերաբերեալ բոլոր իրադարձութիւնները: iranahayer.com տեղեկատուական ռեսուրսը գործարկուել է 2009թ.-ից եւ Shivini Group ընկերութեան նախագծերից մէկն է: Ռեսուրսի գործունէութեան հիմնական ուղղութիւնների թւում է Իրանի հայ համայնքի տեղեկատուական դաշտի հաստատումը եւ երկրի ներքին կեանքի վերաբերեալ տեղեկատուութեան տարածումը: ANALITIKA.at.ua տեղեկատուական վերլուծական կենտրոնն Ուկրաինայից ազգային փոքրամասնութիւնների մասին հիմնական տեղեկութիւն տարածողներից մէկն է: Կենտրոնը գործում է 2005թ.-ից, իսկ էլեկտրօնային էջը թողարկուել է 2008թ.-ի ապրիլից: Կայքում ներկայացուած է քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային եւ այլ թեմաներով արդիական եւ հաւաստի տեղեկատուութիւն, վերլուծական նիւթեր: MediaGid-ը լուրերի աւտոմատ մշակման եւ համակարգման համակարգ է: MediaGid ստացուող տուեալները վերլուծութեան էն ենթարկւում յատուկ ծրագրի կողմից, որը բովանդակութեամբ մօտ նիւթերը միաւորում է սիւժէների մէջ, որոնք կատեգորիաների էն բաժանուած: www.mediagid.am կայքի տեղեկատուութիւնը ներկայացուած է համակարգի գործընկերների` հայկական առաջատար Զլմ-ների կողմից: Համակարգի գլխաւոր սկզբունքներն էն` հրատապութիւն, արդիականութիւն, մատչելիութիւն, անկողմնակալութիւն աղբիւրների նկատմամբ: www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացւում է մինչեւ 1200 միաւոր տեղեկատուութիւն երեք լեզուով` հայերէն, ռուսերէն եւ անգլերէն: Տեղեկատուութիւնը թարմացւում է շուրջօրեայ` իրական ժամանակի ռեժիմում: MediaGid ազգային տեղեկատուական համակարգը յատուկ գործընկերային ծրագիր է մշակել Զլմ-ների համար, ինչը նրանց հնարաւորութիւն կ'ընձեռի աւելացնել յաճախելիութիւնը եւ ընդլայնել իրենց լսարանը: Գործընկերային ծրագրին կարող էն մասնակցել լրատուական գործակալութիւնները, տպագիր Զլմ-ների էլեկտրօնային տարբերակները, հեռուստաալիքների եւ ռադիօկայանների կայքերը, ցանցային եւ թեմատիկ հրատարակութիւնները: ,All Mediaէ Փբը-ն ստեղծուել է 2010 թուականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: ,All Mediaէ Փբը-ի հետաքրքրութիւնների ոլորտում էն նաեւ ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը: 15 փետրուարի 2011 Երեւան
  -   Մամլո հաղորդագրություն