Mediagid.am լրատուական ագրեգատորում յունուարի ամենաընթերցուած բաժինն է <br /> ,Քաղաքականութիւնե-ը


Mediagid.am լրատուական ագրեգատորում յունուարի ամենաընթերցուած բաժինն է
,Քաղաքականութիւնե-ը

  • 09-02-2011 14:49:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
,Քաղաքականութիւնէ կատեգորիան, ըստ դիտումների թուի, առաւել հանրաճանաչ է եղել յունուարին Mediagid.am լուրերի ագրեգատորում, մէկ ամսուայ ընթացքում այս բաժնի դիտումների թիւը կազմել է 38674 (դեկտեմբերին` 31,5 հազար): Բացի ,քաղաքականութիւնէ կատեգորիայից, առաւել հանրաճանաչ կատեգորիաների հնգեակում յայտնուել էն ,հասարակութիւնէ կատեգորիան, որտեղ յունուարին գրանցուել է 25,8 հազար դիտում (դեկտեմբերին` շուրջ 21 հազար), ,տնտեսութիւնէ կատեգորիան` աւելի քան 25,7 հազար դիտում (դեկտեմբերին` աւելի քան 16,4 հազար), ,համաշխարհային նորութիւններէ կատեգորիան` 15,9 հազար դիտում (դեկտեմբերին` 10.8 հազար) եւ ,տեխնոլոգիաներ եւ կապէ կատեգորիան` շուրջ 13 հազար դիտում (դեկտեմբերին` 8,8 հազար): ,Երկու ամսուայ արդիւնքներով` առաւել հանրաճանաչ կատեգորիաների հնգեակը գրեթէ չի փոխուել` բացառութեամբ ,սպորտէ կատեգորիայի, որը զիջել է դեկտեմբերին զբաղեցրած հինգերորդ տեղը ,տեխնոլոգիաներ եւ կապէ կատեգորիայինէ, - ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմէն Մարտիրոսեանը: Ինչ վերաբերում է հեղինակութեան վարկանիշին, ապա ինչպէս ցոյց է տալիս վիճակագրութիւնը, 2011 թ.-ի յունուարին, 2010 թ.-ի դեկտեմբերի համեմատ, ամենամէջբերուող քաղաքական գործիչների հնգեակը գրեթէ չի փոխուել` բացառութեամբ Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարէն Կարապետեանի: Դեկտեմբերին ամենամէջբերուող քաղաքական գործիչների հնգեակում ներառուած էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը: Հեղինակութեան վարկանիշը ձեւաւորւում է ագրեգատորի կողմից ինդեքսաւորուած` գործընկեր կայքերից ստացուած լրատուական հաղորդագրութիւնների հիման վրայ, որտեղ յիշատակւում էն հայ քաղաքական գործիչների անունները: Դեկտեմբերին ագրեգատորում ինդեքսաւորուել է 3398 յիշատակում 149 հայ քաղաքական գործչի մասին, ովքեր ընդգրկուած էն Mediagid.am-ի հեղինակութեան վարկանիշում: ,Մէջբերուածութեան վարկանիշը ցոյց տուեց, որ հայկական Զլմ-ների յիշատակումներով յունուարին քաղաքական գործիչների թւում առաւել հանրաճանաչ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, ով վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում (452 յիշատակում)է,- ասաց Մարտիրոսեանը: Mediagid.am-ի վարկածով` դեկտեմբերին մէջբերուածութեան ցուցանիշով առաւել հանրաճանաչ քաղաքական գործիչների հնգեակում ընգրկուել էն նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, ԼՂՀ նախագահ Բակոյ Սահակեանը, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանը եւ Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը: Ընկերութիւնների շրջանում յունուարին ամենամէջբերուողների հնգեակում էն յայտնուել VivaCell-MTS բջջային օպերատորը, ,արմենտելէ ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հեռահաղորդակցական ընկերութիւնը, Արդշինինուեստբանկը, NASDAQ OMX Արմէնիայ ֆոնդային բորսան եւ Տեղեկատուական տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութիւնը (UITE): Երեւան 9 փետրուարի 2011
  -   Մամլո հաղորդագրություն