Երեւանում տեղի կ'ունենայ Կապի տարածաշրջանային համագործակցութեան (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստը


Երեւանում տեղի կ'ունենայ Կապի տարածաշրջանային համագործակցութեան (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստը

  • 19-05-2011 12:24:53   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Յունիսի 1-ին Երեւանում տեղի կ'ունենայ Կապի տարածաշրջանային համագործակցութեան (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստը, իսկ յունիսի 2-ին` Կապի տարածաշրջանային համագործակցութեանն առընթեր տեղեկատուայնացման հարցերով ԱՊՀ անդամ-պետութիւնների Համակարգող խորհրդի 17-րդ նիստը: Կապի վարչակազմերի ղեկավարների նիստի օրակարգում ընդգրկուած են միջազգային եւ տարածաշրջանային համաժողովներում` ռադիօկապի, փոստային ծառայութիւնների, արբանեակային կապի զարգացման եւ էլեկտրակապի բնագաւառներում Կը տհ-ի վարչակազմերի համատեղ առաջարկութիւնների եւ որոշումների քննարկմանը եւ նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Նախատեսւում է նաեւ ԿՏՀ յետագայ գործունէութեան ներքին փաստաթղթերի քննարկում եւ ընդունում, ինչպէս նաեւ հերթական` ԿՏՀ ձեւաւորման 20-ամեակին նուիրուած յոբելեանական, նիստի փաստաթղթերի նախապատրաստում: ԿՏՀ առընթեր տեղեկատուայնացման հարցերով ԱՊՀ անդամ-պետութիւնների Համակարգող խորհրդի նիստի շրջանակներում կը քննարկուեն ԱՊՀ անդամ-պետութիւնների տեղեկատուական հասարակութեան կառուցմանը եւ զարգացմանն ուղղուած համագործակցութեան ռազմավարութիւնը եւ մինչեւ 2015թ. Գործողութիւնների ծրագիրը: Նախատեսւում է նաեւ քննարկել ԿՏՀ անդամ-պետութիւններում «էլեկտրօնային կառավարութեան» ներդրման վերաբերեալ տեղեկատուութիւնը, ուսումնասիրել ԿՏՀ անդամ-պետութիւններում միասնական թուային ստորագրութեան ներդրման հնարաւորութիւնները: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տօնոյեանի, նիստերին նախատեսւում է ԿՏՀ լիիրաւ անդամ-պետութիւնների, դիտորդների, ինչպէս նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպութիւնների բարձրաստիճան հիւրերի մասնակցութիւնը: Նշենք, որ ԿՏՀ անդամ պետութիւններն են` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմէնստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, իսկ դիտորդի կարգավիճակով՝ Բուլղարիան, Լատուիան, Լիտուան, Էստոնիան եւ Սլովենիան:
  -   Տնտեսութիւն