ԵԽԽՎ-ում շրջանառութեան մէջ է դրուել «ԼՂՀ-ի ժողովրդավարական կառուցում» վերտառութեամբ հռչակագիրը


ԵԽԽՎ-ում շրջանառութեան մէջ է դրուել «ԼՂՀ-ի ժողովրդավարական կառուցում» վերտառութեամբ հռչակագիրը

  • 28-01-2011 13:12:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Յունուարի 27-ին Եխխվ-ում տարածուել է հայ խորհրդարանական, «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Զարուհի Փոստանջեանի պատրաստած` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդավարական կառուցում» վերտառութեամբ հռչակագիրը: Հռչակագրի տեքստում նշւում է. «Ադրբեջանն իրէն հռչակել է 1918-20 թթ գոյութիւն ունեցած Ադրբեջանի Հանրապետութեան իրաւայաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել այդ հանրապետութեան մասը, եւ միայն քեմալականների եւ բոլշեւիկների միջեւ տեղի ունեցած «գործարքի» արդիւնքում է, որ Արցախը դարձել է Խորհրդային Ադրբեջանի մաս: 1991 թուականին Ղարաբաղի բնակչութիւնը հանրաքուէի միջոցով, ինչին հետեւել էն բազմաթիւ միջազգային դիտորդներ, կողմ է քուէարկել անկախանալուն: Սակայն, հրաժարուելով ընդունել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ, որոնք աւարտուել էն 1994 թուականին կնքուած հրադադարի մասին պայմանագրով: Թէեւ Ադրբեջանը դեռեւս խախտում է հրադադարի ռեժիմը, Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է ժողովրդավարական երկիր կառուցելու գործընթացը, ղեկավարուելով միջազգային նորմերով եւ չափանիշներով, որոնցից ամենակարեւորը 2006 թուականին Սահմանադրութեան վերաբերեալ հանրաքուէի անցկացումն էր: Վերոնշեալ հանրաքուէն, ինչպէս նաեւ մի շարք նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ շատ միջազգային դիտորդների, փորձագէտների ու լրագրողների կողմից ճանաչուել էն որպէս ժողովրդավարական, ազատ եւ արդար: Արցախում գործում էն տասնեակ քաղաքական կուսակցութիւններ, Զլմ-ներ եւ ոչ կառավարական կազմակերպութիւններ, շուկայական տնտեսութիւնը եւ ազգային օրէնսդրութիւնը համապատասխանում էն միջազգային չափանիշներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը կայացած պետութիւն է եւ արժանի է միջազգային ճանաչման ու միջազգային կազմակերութիւններին անդամակցութեան»: Հռչակագրի տակ ստորագրել էն պատգամաւորներ աշխարհի տասնեակ երկրներից` Հայաստանից, Ֆրանսիայից, Յունաստանից, Հունգարիայից, Շուեյցարիայից, Շուեցիայից, Սան Մարինոյից եւ այլն: Յատկանշական է, որ հռչակագրում հաստատւում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կայացած պետականութեան փաստը, եւ միջազգային ճանաչում ստանալու ու միջազգային կազմակերպութիւններին անդամակցելու Արցախի իրաւունքը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւն
  -   Մամլո հաղորդագրություն