Արմէնալ-ը գործարկեց ալիւմինէ փայլաթիթեղի հատման եւ շերտազատման գերարդիւնաւէտ մեքենան


Արմէնալ-ը գործարկեց ալիւմինէ փայլաթիթեղի հատման եւ շերտազատման գերարդիւնաւէտ մեքենան

  • 25-01-2011 12:39:56   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Երեւան, 25 յունուարի 2011թ. - Փայլաթիթեղագլանման ԱՐՄԷՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալիւմինի եւ կաւահողի խոշորագոյն արտադրող ՌՈՒՍԱԼ Միաւորուած ընկերութեան կազմի մէջ, սեփական ուժերով վերականգնեց եւ արդիւնաբերական շահագործման յանձնեց փայլաթիթեղի հատման եւ շերտազատման գերարդիւնաւէտ մեքենան: Ամերիկեան արտադրութեան մեքենան, որն ունակ է միաժամանակ կատարել երկու գործողութիւն, Արմէնալ-ում տեղադրուել է համալիր արդիականացման ընթացքում, սակայն արտադրողները չկարողացան գործարկել այն, իսկ հնարաւոր կապալառուները մեքենայի գործարկման համար պահանջեցին մինչեւ 1 մլն դոլար գումար: Աննախադէպ խնդիրը լուծեցին իրենք Արմէնալի աշխատողները: Ձեռնարկութիւնում առկայ պայուստային մասերից նրանք վերականգնեցին մեխանիկական եւ էլեկտրական մասերը, մշակեցին կառավարման համակարգի նախագիծը եւ ծրագրային ապահովումը: Ընդ սմին ընդհանուր ծախսերը կազմեցին լոկ 80 հազար դոլար: Վերականգնուած մեքենան փոխարինում է տարբեր արտադրամասերում առանձին գործառող փայլաթիթեղի հատման եւ շերտազատման մեքենաները: Գրեթէ 3 անգամ` 350-ից մինչեւ 1000 մետր րոպէում, աւելացել է հատման արագութիւնը, կրճատուել է էլեկտրաէներգիայի բացարձակ եւ տեսակարար ծախսը: Նորացուած մեքենայի եւս մէկ կարեւոր առաւելութիւնը տեխնոլոգիական թափօնների նուազումն է, քանզի վերացել է գլանների ծայրերի կրկնակի հատման անհրաժեշտութիւնը` իւրաքանչիւր կողմից 10-20մմ, ինչը բարձրացրել է պիտանի արտադրանքի թողունակութեան գործակիցը մինչեւ 0,5%: “մեքենայի վրայ տեղադրուած շերտազարման-հատման կառավարման էլեկտրօնային համակարգը թոյլ է տալիս հաշուարկել իւրաքանչիւր գլանի փայլաթիթեղի մետրաժը, ինչը յաճախ պահանջում էն պատուիրատուները, եւ կարգաւորում է փաթաթման խտութիւնը` որակի կարեւոր ցուցիչը, որն ապահովում է լաւ քանդումը եւ սառեցնող հեղուկ քսանիւթի մնացորդների լիովին հեռացումը թրծման ժամանակ”, - ասաց Արմէնալի տեխնիկական տնօրէն Ալեքսանդր Ուստիւժանինը: Մեքենայի արտադրողականութիւնը հասնում է օրական 28-30 տոննա փայլաթիթեղի, որը 2 անգամ բարձր է հատման սովորական մեքենաների համանման ցուցանիշներից եւ կազմում է գործարանի արտադրանքի օրական նորմայի 30-35%: Արտադրութեան գծով գործարանի տնօրինութեան հաշուարկով 3 նման մեքենաները կարող էն լիովին լուծել գլանների հատման հարցը: Ներկայումս այս խնդրի լուծման համար աշխատանքներ էն տարւում հաստոցների վերակառուցման ուղղութեամբ, որպէսզի առկայ մեքենաների հիմքի վրայ ստեղծուէն փայլաթիթեղի շերտազատման-հատման գերարդիւնաւէտ մեքենաներ: Տեղեկութիւն գործարանի մասին Արմէնալ-ը ստեղծուել է 2000թ. Քանաքեռի ալիւմինի գործարանի հիմքի վրայ, այն Հայաստանի խոշորագոյն արտադրական ձեռնարկութիւններից է, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է Ռուսալի կազմի մէջ 2000թ. եւ ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայայ ֆոլգայ», «Սայանսկայայ ֆոլգայ» ձեռնարկութիւնների հետ կազմում է ընկերութեան փաթեթաւորման դիվիզիոնը: Գործարանում աշխատում է 700 մարդ:
  -   Տնտեսութիւն