ՀՀ նախագահը հայկական ԶԼՄ-ներում ամենամէջբերուող քաղաքական գործիչների ցանկի առաջատարն է


ՀՀ նախագահը հայկական ԶԼՄ-ներում ամենամէջբերուող քաղաքական գործիչների ցանկի առաջատարն է

  • 19-01-2011 15:08:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայկական ԶԼՄ-ներում 2010թ.-ի դեկտեմբերին մէջբերուածութեան ցուցանիշով հայ քաղաքական գործիչների հեղինակութեան վարկանիշի առաջատարն, ըստ Mediagid.am-ի վարկածի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն է: ,All Mediaէ Փբը-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել` Հայաստանում առաջին նորութիւնների ագրեգատոր www.mediagid.am-ը: MediaGid-ը լուրերի աւտոմատ մշակման եւ համակարգման համակարգ է: MediaGid ստացուող տուեալները վերլուծութեան էն ենթարկւում յատուկ ծրագրի կողմից, որը բովանդակութեամբ մօտ նիւթերը միաւորում է սիւժէների մէջ, որոնք կատեգորիաների էն բաժանուած: www.mediagid.am կայքի տեղեկատուութիւնը ներկայացուած է համակարգի գործընկերների` հայկական առաջատար Զլմ-ների կողմից: Համակարգի գլխաւոր սկզբունքներն էն` հրատապութիւն, արդիականութիւն, մատչելիութիւն, անկողմնակալութիւն աղբիւրների նկատմամբ: Հեղինակութեան վարկանիշը ձեւաւորւում է ագրեգատորի կողմից ինդեքսաւորուած` գործընկեր կայքերից ստացուած լրատուական հաղորդագրութիւնների հիման վրայ, որտեղ յիշատակւում էն հայ քաղաքական գործիչների անունները: Դեկտեմբերին ագրեգատորում ինդեքսաւորուել է 3398 յիշատակում 149 հայ քաղաքական գործչի մասին, ովքեր ընդգրկուած էն Mediagid.am-ի հեղինակութեան վարկանիշում: ,մէջբերուածութեան վարկանիշը ցոյց տուեց, որ հայկական Զլմ-ների յիշատակումներով դեկտեմբերին քաղաքական գործիչների թւում առաւել հանրաճանաչ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, ով վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում (483 յիշատակում)է,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմէն Մարտիրոսեանը: Երկրի ղեկավարից յետոյ ոչ մեծ տարբերութեամբ մէջբերուածութեան ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, ում յիշատակման թիւը տարբեր Զլմ-ների նիւթերում 441 է եղել: Առաւել հանրաճանաչ քաղաքական գործիչների եռեակը փակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը (291 յիշատակում): Mediagid.am-ի վարկածով` դեկտեմբերին մէջբերուածութեան ցուցանիշով առաւել հանրաճանաչ քաղաքական գործիչների հնգեակում ընգրկուել էն նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը եւ ԱԳՆ ղեկավար Էդուարդ Նալբանդեանը, որոնց յիշատակումների քանակը ագրեգատորում ինդեքսաւորուած նիւթերում 129 եւ 120 է կազմել` համապատասխանաբար: www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացւում է մինչեւ 1200 միաւոր տեղեկատուութիւն երեք լեզուով` հայերէն, ռուսերէն եւ անգլերէն: Տեղեկատուութիւնը թարմացւում է շուրջօրեայ` իրական ժամանակի ռեժիմում: Կայքում տասներկու հայկական Զլմ-ների նիւթեր էն տեղադրուած, որոնց թւում էն` Panarmenian.net-ը, Panorama-ն, ԱՄԻ ,նովոստի-արմենիաե-ն, ,առկաե-ն, Արմէնպրեսը: ,All Mediaէ Փբը-ն ստեղծուել է 2010 թուականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: ,All Mediaէ Փբը-ի հետաքրքրութիւնների ոլորտում էն նաեւ ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:
  -   Մամլո հաղորդագրություն