Ոչ մի անձ կամ կազմակերպութիւն իրաւունք չունի խօսել ողջ ադրբեջանահայութեան անունից


Ոչ մի անձ կամ կազմակերպութիւն իրաւունք չունի խօսել ողջ ադրբեջանահայութեան անունից

  • 18-01-2011 15:26:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
1990թ. յունուարեան այս օրերին Բաքւում իրականացւում էր ադրբեջանահայերի ցեղասպանութեան վերջին դրուագներից մէկը: Սակայն, հանգամանքների բերումով, այսօր ստիպուած ենք դիմել մեր արբեջանահայ հայրենակիցներին ոչ թէ իրենց զոհուած հարազատների յիշատակը ոգեկոչելու նպատակով, այլ ողջ մնացածների իրաւունքները գուրծուն կերպով պաշտպանելու կոչով, քանի որ այդ իրաւունքներն այսօր կարող էն նորովի ոտնահարուել` այս անգամ արդէն հայկական միջավայրի ծնունդ հանդիսացող մարդկանց ու կազմակերպութիւնների կողմից: Դրանք հանիրաւի իւրացնելով ողջ ադրբեջանահայութեան անունից խօսելու իրաւունքը հռչակում էն գաղափարներ, որոնք իրականացուելու դէպքում վտանգ էն սպառնում մարդկանց կեանքին ու բարօրութեանը, նուաստացնում էն նրանց արժանապատուութիւնը. նաեւ սպառնալիք էն պարունակում Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականութեանը: Այդ մարդիկ փաստօրէն առաջարկում էն. ա) ադրբեջանահայերի բռնի վերադարձ Բաքու, Սումգաիթ, Կիրովաբադ, բ) ադրբեջանահայերի ստիպողական վերաբնակեցում ԼՂՀ մաս կազմող ազատագրուած տարածքներում, գ) երրորդ հայկական հանրապետութեան` ադրբեջանահայերի պետութեան հռչակում ազատագրուած տարածքներում: Անգամ եթէ այս պնդումները անյաջող քարոզչութեան փորձ համարենք, դրանք իրենց խիստ բացասական ազդեցութիւնն էն թողնում մի կողմից ադրբեջանահայութեան եւ, առհասարակ, հայ հանրութեան շրջանում, միւս կողմից կասկածի տակ էն դնում ազատագրուած տարածքների ԼՂՀ կազմում գտնուելու նպատակայարմարութիւնը: Եւ դա անում էն ոչ թէ ադրբեջանցիները, թուրքերը կամ հակահայկական քաղաքականութեան միջոցով սեփական շահերը հետապնդող օտար պետութիւնները, այլ մեր սեփական հայրենակիցները: Զարմանալի է նաեւ այն, որ, կարծես թէ, ՀՀ պետական քարոզչամեքենան հաճոյքով է աջակցում այս ,տարօրինակէ պնդումների հեռարձակմանն ու տարածմանը: Այս ամէնը խորացնում է Հայաստանում հաստատուած ադրբեջանահայ փախստականների անվստահութիւնը ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան նկատմամբ, առաջացնում է արտագաղթի տրամադրութիւններ: Ելնելով վերը ասուածից` վստահեցնում ենք մեր ադրբեջանահայ հայրենակիցներին որ. -ոչ մի անձ կամ կազմակերպութիւն իրաւունք չունի խօսել ողջ ադրբեջանահայութեան անունից -ոչ ոք, անգամ ՀՀ իշխանութիւնները կամ միջազգային կազմակերպութիւնները, իրաւունք չունէն եւ չէն կարող պարտադրել ադրբեջանահայ փախստականներին ստիպողաբար վերադառնալ Բաքու կամ վերաբնակեցուել ԼՂՀ ազատագրուած տարածքներում կամ այլուր, -երրորդ հայկական պետութեան (ադրբեջանահայերի հանրապետութեան) ստեղծման գաղափարը վտանգ է սպառնում ԼՂՀ տարածքային ամբողջականութեանը եւ, վերջնարդիւնքում, կարող է օգտագոծուել նաեւ Մինսկի խմբի շրջանակներում վարուող բանակցային գործընթայցում, որպէս ազատագրուած տարածքներից հայկական զինուժի դուրսբերման լրացուցիչ հիմնաւորում, որը կը ներկայացուի որպէս հայկական նախաձեռնութիւն: Մենք դէմ ենք, որ ադրբեջանահայութեանը բաժին հասած ողբերգութիւնը լինի ճղճղան քարոզչութեան գործիք եւ ակնկալում ենք, որ ՀՀ իշխանութիւնները ձեռնամուխ կլինէն հայ փախստականների իրաւունքների ու շահերի գործուն պաշտպանութեան իրականացմանը: Մենք կարիք չունենք “յոբելեանական” հաշուետուութիւնների, քանզի լաւ գիտենք դրանց արժէքը: ՀՀ պետական այրերի եւ Մակ-ի փախստականների հարցերով հայաստանեան գրասենեակի “հոգատար” համագործակցութեան վերջին վառ օրինակներից է Քասախ գիւղում կառուցուած սոցիալական տունը, որը կոչուած էր օթեւան տալ մինչ այդ նախկին Քասախի բանտի բանտախցերում բնակուող փախստականներին: Սոցիալական տան հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ 2010թ. յունիսին, բացմանը մասնակցեց ՀՀ փոխվարչապետը, այլ պաշտօնատար անձինք, սակայն առ այսօր ոչ մի փախստական այնտեղ չի ապրում: Կառոյցի որակն էլ այնպիսին է, որ արդէն շէնքը սկսել է ճաքէր տալ: Բնակիչներից զուրկ սոցիալական տանը գործում է միայն սգոյ արարողութիւնների սրահը: Պետական հոգածութեան այսօրինակ դրսեւորումները մեզ հասկանալի չէ: ,փախստականները ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրաւունքըէ քաղաքացիական հասարակութեան ցանց
  -   Մամլո հաղորդագրություն