4-րդ ամենամեայ DigiTec Business ֆորումը տեղի կ'ունենայ յունիսի 24-25-ը
13-05-2011 11:42:05 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
4-րդ ամենամեայ DigiTec Business ֆորումը, որի նպատակն է աջակցել տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսութեան այլ ոլորտներում, մէկ հովանու ներքոյ ներկայացնել տնտեսութեան արդիականացման համար նախատեսուած ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայութիւնները, այս տարի տեղի կ'ունենայ յունիսի 24-25-ը ,արմենիայ Մարիոթէ հիւրանոցային համալիրում:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը (ԻՏՁՄ), իսկ գլխաւոր գործընկերն է ,արմենտելէ ընկերութիւնը (ապրանքանիշը Beeline): Միջոցառմանն իրենց մասնակցութեան մասին արդէն իսկ յայտնել են Շիրակ Տեխնոլոգիաներ, Շահումեան Մեդիայ, Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս, Իւնիքոմփ ընկերութիւնները, Նորք տեղեկատվաւերլուծական կենտրոնը եւ այլ կազմակերպութիւններ:
,աշխարհի տարբեր երկրներում արդէն իսկ բարձր են գնահատւում հայկական ընկերութիւնների եւ մասնագէտների կողմից մշակուած արտադրանքը եւ տրամադրուող ծառայութիւնները: Ժամանակն է, որ այդ ներուժն օգտագործուի նաեւ տեղական շուկայում եւ ծառայի ներքին խնդիրների լուծմանը: DigiTec Business ֆորումը հէնց այն տեղն է, որտեղ մեր տեղական ՏՀՏ ոլորտի ընկերութիւնները հնարաւորութիւն ունեն ներկայացնելու իրենց նոր արտադրանքը, մշակումները, ծրագրային փաթեթները, ծառայութիւնները, իսկ պոտենցիալ օգտագործողները գնահատեն` որքանով այդ առաջարկները կ'օգնեն բարելաւել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրուող ծառայութիւնների որակը, նուազեցնել արտադրական ծախսերը եւ այլնէ,- նշում է ,արմենտելէ ընկերութեան գլխաւոր տնօրէն Իգոր Կլիմկոն:
,օրէցօր աճում է գործարարների հետաքրքրութիւնը բիզնեսի կառավարման համակարգերի նկատմամբ, որոնք այսօրուայ մրցակցային պայմաններում կրիտիկական դեր են խաղում արդի բիզնեսի զարգացման համար: Հաշուի առնելով այս ամէնը` Միութիւնն իր կողմից առաջնային նպատակ է յայտարարել տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումը տնտեսութեան այլ ոլորտներում, եւ շատ ողջունելի է ,արմենտելէ ընկերութեան` որպէս գլխաւոր գործընկերոջ աջակցութիւնը բիզնես ֆորումին, ինչը կարծում ենք` նոր զարկ կը հաղորդի միջոցառմանըէ,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը:
,բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխօսութիւնէ խորագիրը կրող ֆորումի շրջանակներում կ'իրականացուեն DigiTec Business ցուցահանդէս, Տեխնոլոգիական սեմինարներ եւ թեմատիկ կլոր սեղաններ:
Գլխաւոր գործընկեր`
ԻՏՁՄ մասին
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը հիմնադրուել է 2000թ` որպէս Հայաստանում գործող տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկութիւնների բիզնես ասոցիացիայ: Իտձմ-ն ստեղծուել է ոլորտի ձեռնարկութիւնների շահերի պաշտպանութեան, բիզնեսի խթանման նպատակով:
ԻՏՁՄ անդամ ընկերութիւնների թիւն արագօրէն աճում է: 2011թ. մարտի 11-ի դրութեամբ նրանց թիւը հասել է 56-ի: Միութեան անդամները Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպութիւններ են, որոնք մասնաւորապէս ներգրաւուած են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրօնային առեւտրի, հետազօտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրաւում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:
Իր գործունէութեան շրջանակներում Իտձմ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղուած ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թւում` DigiTec Expo ամենամեայ ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդէսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդէրների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնութիւնը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութիւնը, ,տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համարէ թեմատիկ հանդիպումների շարքը:
Յաւելեալ տեղեկութիւնների համար`
Ռուզան Ապրեսեան
Հանրային կապերի պատասխանատու
Հեռ.` 010-54-88-81/82/, 091-65-34-99
Էլ. փոստ` press@uite.org