Հայ երտասարդները հաւաքւում են Գերմանիայում


Հայ երտասարդները հաւաքւում են Գերմանիայում

  • 06-01-2012 09:37:15   |   |  Յօդուածներ

2011 թուականի դեկտեմբերի 16-ին Գերմանիայի նորդռայն-վեստֆալեան գողտրիկ քաղաքը` Ախենը, վերածուել էր «փոքրիկ Հայաստանիէ: Պատճառը կայսերական այս քաղաքում կազմակերպուած Գերմանիայի հայ երիտասարդների հերթական ձմեռային հանդիպումն էր: Այսպիսի հնդիպումները կազմակերպւում են աւանդաբար` 1987 թուականից սկսած, տարեկան երկու անգամ: Դա Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) հիմնական աշխատանքներից մէկն է: հանդիպման վայրը պատահաբար չէր ընտրուած: Ախենում եւս հայերը ակտիւ գործունէութիւն են ծաւալել. դեռեւս 9-րդ դարում հայ վարպետների աջակցութեամբ կառուցւում է Ախենի յայտնի դոմի (եկեղեցու) գմբէթը: Ախենում են օծուել 31 գերմանական թագաւորներ, այդ թւում նաեւ ծագումով հայ կայսրուհի Թէոֆանուի ամուսինը` կայսր Օտտոյ 2-րդը եւ նրանց որդին` Օտտոյ 3-րդը: 19-դարի 80-90-ականներին Անդրէաս Արծրունին` հանքաբանութեան ու ֆիզիկական քիմիայի հռչակաւոր պրոֆէսորը, գիտա-մանկավարժական բեղուն գործունէութիւն է ծաւալել Ախենի թագաւորական տեխնիկական համալսարանում: Իսկ արդէն 1969 թուականին այս քաղաքում գերմանախօս երեք երկրների` Գերմանիայի, Աւստրիայի եւ Շուեյցարիայի հայկական միութիւնների համատեղ գումարած հիմնադիր համագումարը հիմք է դնում Գերմանախօս Երկրների Կենտրոնական Կազմակերպութեանը, որը յետագայում վերածւում է Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ), որի մերօրեայ ատենապետի` Ազատ Օրդուխանեանի բնորոշմամբ, որը երիտասարդական հաւաքի գլխաւոր պատասխանատուն էր, «սոյն հաւաքները ունեն ուսուցողական, ճանաչողական, դաստիարակչական ու ազգային չափազանց մեծ նշանակութիւնէ: «սոյն հաւաքների միջոցով մենք փորձում ենք մեր երիտասարդներին փոխանցել գերմանական պատմութեան ու մշակոյթի հայկական մասը, ծանօթացնել Գերմանիայի տարբեր քաղաքներին, դրանցում արձանագրուած հայկական հետքերին, ինչպէս նաեւ հայկական ներկայինէ,- Aachener Nachrichten (21.12.2011) շրջանային թերթից այցելած թղթակցին երիտասարդական հաւաքների նպատակների մասին հակիրճ ներկայացրեց պր. Ա. Օրդուխանեանը: Չմոռանանք նշել նաեւ Գկխ-ի ատենադպրուհի Սոնա Յակոբեանի կատարած հսկայական աշխատանքը, որը հաւաքի հիմնական համակարգողն էր: Գկխ-ի վարչութեան երիտասարդական հարցերի պատասխանատու դր. Ասպետ Անթապեանի, կազմակերպութեան «երիտասարդ Հայերէ յանձնախմբի (www.Junge-armenier.de) անդամներ ` Եղշայ Բաքրջեանի, Լուսինէ Կարապետեանի, Արամազդ Սարգիս-կարապետեանցի, Լեւոն Համբարձումեանի եւ Մարտին Վայուալակի հետ մշակած հանդիպման եռօրեայ ծրագիրը ընթանում էր «հայերը Գերմանիայում, գերմանացիները Հայաստանումէ թեմայով, որը նոյն թուականի ամառային երիտասարդական հաւաքի թեմատիկ շարունակութիւնն էր: Հայկական դպրոցի, մամուլի, եկեղեցիների ու կուսակցութիւնների կողքին թերեւս այսպիսի միջոցառումների օգնութեամբ եւս պէտք է նպաստել հայկական աւանդոյթների ու սովորոյթների պահպանմանը: Այս հանդպումներն ունեն հայապահպանման ու հայազարգացման յատուկ շեշտադրում: Դրանք նաեւ լաւ առիթներ են երիտասարդների ծանօթութեան, ընկերութեան ու ընտանիքների կազմաւորման համար: Ապրելով օտար միջավայրում` դժուար է պահպանել ազգային դիմագիծը: Դրա համար մեծ ցանկութիւն է պէտք` չձուլուելու ցանկութիւն, ինչպէս նաեւ համապատասխան կ'առոյցնէր ու անձնական զոհաբերութիւն: Դեկտեմբերի 16-19-ի հանդիպումը, որը կազմակերպուած էր հաւուր պատշաճի, Ախեն էր բերել մօտ 50 երիտասարդ հայերի` Գերմանիայի ամենատարբեր քաղաքներից` Քեօլնից, Մայնի Ֆրանկֆուրտից, Դորթմունդից, Բոխումից, Վուպերտալից, Նիւրնբերգից, Բոննից, նոյնիսկ ռումինական Բուխարեստից: Երեկոն յատկապէս անմոռանալի դարձրեց որպէս պատուաւոր հիւր հրաւիրուած, Գերմանիայում պաշտօնապէս ամենաուժեղ մարդը ճանաչուած, մեր հայրենակիցը` Պատրիկ Բաբումեանը: Նրա հետ զրոյցն ու կազմակերպուած ուժի ցուցադրութիւնը ազգային հպարտութեան ու ինքնութեան զօրացման առանձնայատուկ զգացումներ փոխանցեցին հաւաքին մասնակից երիտասարդներին: Յաջորդ օրերի ծրագրերը խիստ յագեցած էին: Գերմանահայ երիտասարդ մասնագէտ Նաթալի Ադամը ներկայացրեց «դէպի Հայաստանէ ծրագրին` իր եռամսեայ մասնակցութեան մանրամասները, խրախուսեց ներկաներին ու առաջարկեց անպայման մասնակից դառնալ այս կարեւոր ծրագրին: Նրան յաջորդեց 18-ամեայ Եղշայ Բաքրջեանի բանախօսութիւնը` Հայաստանում 4,5 ամսում հայերէն սովորելու եւ հայրենի դպրոցներից մէկում ազգային գիտակցութեան ու ինքնութեան ամրապնդման իր փորձառութիւնը: Այնուհետեւ դր. Շաւարշ Յովասափեանը ներկայացրեց Գերմանիայի ներկայ հայկական համայնքների կազմաւորման, գործունէութեան ու նրա գլխաւոր ղեկավար մարմնի` Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի ձեւաւորման պատմութիւնն ու աշխատանքի կարեւոր ոլորտները: Դր . Շաւարշ Յովասափեանը 1963 թուականից ապրում է Գերմանիայում եւ Պարսկաստանից տեղափոխման օրուանից (48 տարի շարունակ) ծառայում է գերմանահայ համայնքին եւ ամենաերկարն է ղեկավարել Գկխ-ն: Ծրագրի երրորդ օրը երիտասարդներին սպասւում էր դրա ամենահետաքրքիր ու վիճահարոյց բաժինը` Ախենի կինոթատրոններից մէկում «անտունիէ ֆիլմի դիտումն ու նրա գլխաւոր ռեժիսորի` Սամիրայ Ռադսիի եւ թուրք դերասանուհի Գիւնայ Կ'եօզէի (Արսինէ), (մէկ այլ թուրք դերասանուհի` Նիւրսել Կոզէն խաղում էր Անոյշի դերը) հետ հանդիպումը: Թուրք դերսանուհիների կատարմամբ հայերի ինքնութեան եւ հայրենիքի մասին պատմող ֆիլմը բաւականին վրդովմունք առաջացրեց հայ երիտասարդներից մի մասի մօտ: Ֆիլմի մասին քննարկումը դեռ պէտք է շարունակուէր Ախենի հայկական համայնքում, որը մի քանի ժամով հիւրընկալեց երիտասարդական հաւաքին եկած 50 հայ երիտասարդներին: Ախենի համայնքը Ռազմիկ Աւագեանի, Աւետիք Աւետիսեանի, Մուրադ Եանարի եւ միւսների ղեկավարութեամբ գործում է մօտ 6 տարի: Համայնքում հայ երիտասարդների ջերմ ընդունելութեանը յաջորդեց «անտունիէ ֆիլմի քննարկումը ռեժիսորի եւ թուրք դերասանուհու հետ: Թերեւս ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը` մեր հայրենակցուհի Կարին Կաչին կարծում են, որ իւրաքանչիւր հայ պէտք է երախտապարտ լինի հայերի մասին Գերմանիայում ֆիլմ նկարահանելու համար: Բայց քննարկումը ցոյց տուեց, որ կան նաեւ հակառակ կարծիքներ: Նախ քննադատուեց ֆիլմի այն մասը, որ ինքնութեան մասին ֆիլմում չպէտք է ընդգծուէր հայ աղջկայ եւ օտար տղամարդու սիրավէպը, ապա «վերադարձ դէպի արմատներէ երեւոյթը ներկայացնելիս ֆիլմի հեղինակները պէտք է իրենց հերոսուհուն ոչ թէ Երեւան բերէին, այլ տանէին այնտեղ, որտեղ ապրել եւ որտեղից գաղթել էին նրա ծնողները, այսինքն` Արեւմտեան Հայաստան: Յստակ երեւում էր, որ ֆիլմի ստեղծողները շատ թոյլ պատկերացում են ունեցել հայրենիքի գաղափարի եւ քաղաքականութեան անմիջական կապի վերաբերեալ: Բուռն քննարկումներն ու հարցադրումներն, ի հարկէ, արդէն ոչինչ չփոխեցին: ֆիլմը ցուցադրւում է արդէն: Մասնակիցներից յատկապէս որոշ անհանգստացողների նխատակն էր ցոյց տալ, որ ոչ բոլոր հայերն են ողջունում նման բնոյթի ֆիլմերը: Նման քննարկումները կարող են սթափեցնել ֆիլմի հեղինակներին իրենց յետագայ ծրագրերը կազմելիս: Երեկոյի յոյզերը հանգստացրեց հայկական աւանդական համով-հոտով խորովածը: Բարձր տրամադրութեամբ, հայրենասիրական ոգով տոգորուած երիտասարդներն ու կազմակերպիչները դեկտեմբերի 19-ի առաւօտեան հրաժեշտ տուեցին միմեանց` 2012-ի ամռանը այս անգամ արդէն Արեւելեան Գերմանիայի Լայպցիգ քաղաքում միմեանց հանդիպելու ակնկալիքով: Մարինէ Խլղաթեան Ամբերգ, Գերմանիա Նոյեան տապան - Լուրեր Հայաստանից եւ Սփիւքից
  -   Յօդուածներ