Իրանը փորձում է հրաժարուել դոլարից


Իրանը փորձում է հրաժարուել դոլարից

  • 06-01-2012 16:37:54   |   |  Տնտեսութիւն

Իրանի խորհրդարանում պատրաստւում է նախագիծ, համաձայն որի իրանն իր գործընկեր-երկրների հետ առեւտրաշրջանառութիւնն իրականացնելու է ոչ դոլարային վճարումներով: Այս մասին հաղորդում է “ֆարս” գործակալութիւնը` վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական յանձնաժողովի անդամ Սէիդ Քեազիմ Դելհոշին: Ըստ նոյն աղբիւրի, նախօրէին Իրանի եւ Ռուսաստանի նախագահները հեռախօսազրոյցի ընթացքում արդէն պայմանաւորուել են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութիւնն իրականացնել ոչ դոլարով:
  -   Տնտեսութիւն