Ճապոնիան եւ Չինաստանը չեն օգտագործի դոլարն իրենց գործարքներում


Ճապոնիան եւ Չինաստանը չեն օգտագործի դոլարն իրենց գործարքներում

  • 06-01-2012 17:41:14   |   |  Տնտեսութիւն
Ճապոնիան եւ Չինաստանը որոշում են ընդունել չօգտագործել դոլարը իրենց երկրների ընկերութիւնների միջեւ գործարքների իրականացման ժամանակ եւ աջակցել իրենց ազգային արժոյթների օգտագործմանը: այս մասին յայտնում է Associated Press-ը: Այդ պայմանաւորուածութիւնը ձեռք են բերել Ճապոնիայի վարչապետ Էսիխիկոյ Նոդան եւ Չինաստանի Պատխորհրդի նախագահ Վեն Ցզեաբաոն Պեկինում պաշտօնական հանդիպման ժամանակ: Յիշեցնենք, որ յունուարի 5-ին Ռուսաստանի եւ Իրանի նախագահները հեռախօսային զրոյցի ժամանակ նոյնպէս պայմանաւորուել են իրենց երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնն իրականացնելուց չօգտագործել դոլարը:
  -   Տնտեսութիւն