Մայիսի 10-ից 13-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 41.9 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար


Մայիսի 10-ից 13-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 41.9 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար

  • 13-05-2011 19:57:25   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայիսի 10-ից 13-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 41 մլն 887 հազար 559 ԱՄՆ դոլար` 371.77 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 50 մլն 69 հազար 184 ԱՄՆ դոլար` 372.99 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 13 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 374.04 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Մայիսի 2-8-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 26.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 34.8 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն