Աշխատանքային պրակտիկայի հնարաւորութիւն բոլոր ցանկացողների համար


Աշխատանքային պրակտիկայի հնարաւորութիւն բոլոր ցանկացողների համար

  • 18-03-2011 16:41:27   | Հայաստան  |  Հայտարարություններ
Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի հայաստանեան գրասենեակն անցկացնում է աշխատանքային պրակտիկայի ծրագիր բոլոր ցանկացողների համար հետեւեալ ոլորտներում` լրագրութիւն, թարգմանութիւն, ադմինիստրատիւ, հետազօտական աշխատանք, սոցիալական ցանցերում PR-արշաւների կազմակերպում, ինչպէս նաեւ հանրային կապերի համակարգում սոցիալական ցանցերի միջոցով: Լաւագոյն արդիւնք ցուցաբերած պրակտիկանտները հնարաւորութիւն կ'ունենան անցնել կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ աշխատանքի: Աշխատանքային պրակտիկայի ծրագիրը ներառում է. Համապատասխան ոլորտներում հետազօտական աշխատանքի իրականացում Սոցիալական ցանցերում PR-արշաւների կազմակերպում ՊԽԼԻ հայաստանեան գրասենեակի PR աշխատանքների համակարգում ՊԽԼԻ աշխատակիցների վերահսկողութեամբ սոցիալական ցանցերում (Facebook, Twitter) Յօդուածների եւ զեկոյցների թարգմանութիւն հայերէնից ռուսերէն, անգլերէն եւ հակառակը Մասնակցութիւն կազմակերպութեան ադմինիստրատիւ աշխատանքներում Ծրագրի նպատակն է. Ապահովել աշխատանքային փորձ`ուսանողների տեսական գիտելիքների հաւասարակշռման նպատակով Աջակցել ուսանողներին համապատասխան ոլորտ մուտք գործելու համար անհրաժեշտ հմտութիւնների ձեռքբերման գործում Կազմակերպել հանդիպումներ եւ կապերի ցանց ստեղծել համապատասխան ոլորտի մասնագէտների հետ Նպաստել անհատական արժէքների եւ աշխատանքային նպատակների ամրապնդմանը բարելաւուած աշխատանքային մթնոլորտի միջոցով Պահանջուող չափանիշներ. բարձրագոյն կրթութիւն լրագրութեան, հանրային կապերի, թարգմանութեան, լեզուաբանութեան եւ սոցիոլոգիայի, տնտեսագիտութեան ոլորտներում (կարող էն դիմել նաեւ ուսանողներ) գրաւոր եւ բանաւոր հայերէն, ռուսերէն եւ անգլերէն լեզուների լաւ իմացութիւն համակարգչային գիտելիքներ ծանօթութիւն սոցիալական ցանցերի հետ յօդուածներ գրելու եւ հարցազրոյցնէր անցկացնելու հմտութիւններ հետազօտական աշխատանքի փորձ Պրակտիկայում ներգրաւուած լրագրողների համար սա արեւմտեան չափանիշներով լրագրութիւն ուսանելու, այդ չափանիշներով գրելու, եւ Պխլի-ին թղթակցելու հնարաւորութիւն է: Աշխատանքային պրակտիկայի ողջ ընթացքում իւրաքանչիւր անձ կ'ունենայ համապատասխան ղեկավար, ով կ'աշխատի իր հետ անհատական եւ մասնագիտական հմտութիւնները բարելաւելու նպատակով: Իւրաքանչիւր պրակտիկանտ կ'անցնի գնահատման եռաստիճան փուլ (աշխատանքային պրակտիկայից առաջ/ընթացքում/աւարտին), որը թոյլ կը տայ բացայայտել համապատասխանաբար այն հմտութիւնները, որոնք անհրաժեշտ է զարգացնել, արձանագրուած առաջընթացը եւ մասնագիտական աճը: Աշխատանքային պրակտիկան տեւում է 2-ից 6 ամիս: Պրակտիկանտները չէն վարձատրւում, սակայն ծրագրի յաջող աւարտից յետոյ նրանց կը շնորհուի գնահատման սերտիֆիկատ եւ յանձնարարական նամակ` ըստ պահանջի: Աշխատանքային պրակտիկայի ծրագիրը սկսւում է ապրիլի 5-ին: Դիմումների ներկայացման վերջնաժամկէտն է 2011 թուականի մարտի 30-ը: Հետաքրքրուողներին խնդրում ենք ուղարկել համառօտ կենսագրութիւն /CV/ ` նշելով կ'ոնտակտային տուեալներ /հեռ, ֆաքս եւ/կամ էլ.փոստի հասցէ/, եւ շահագրգռութեան նամակ (letter of interest) հայերէն, անգլերէն կամ ռուսերէն լեզուներով zaraiwpr@gmail.com հասցէով` նշելով, թէ աշխատանքային պրակտիկայի որ ոլորտում էն ցանկանում մասնագիտանալ: Առաւել մանրամասն տեղեկատուութիւն ստանալու համար` դիմել Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի հայաստանեան գրասենեակ` +37410 53 92 04 հեռախօսահամարով:
  -   Հայտարարություններ