ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գիւղում կառուցւում է մանկապարտէզ


ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գիւղում կառուցւում է մանկապարտէզ

  • 16-03-2011 16:25:29   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մանկապարտէզի կառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի երրորդ ծրագիրն է ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գիւղում: Այս ձեռնարկը համաֆինանսաւորւում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարութեան կողմից: Խորհրդային տարիներին գործող մանկապարտէզը պատերազմի ժամանակ վերածուել էր շտաբի:Այսօր այն չի կարող ծառայել մանուկներին ու օգտագործւում է որպէս համայնքի վարչական գրասենեակ: Նախադպրոցական տարիքի երեխաները, որոնց թիւը գիւղում հասնում է քսանի, դպրոցին պատրաստուելու անհրաժեշտութիւնից ելնելով` ներկայումս հիւրընկալւում էն նորակառոյց դպրոցում յատկացուած մէկ դասասենեակում, որը միայն երեխաների կրթական նպատակներին է ծառայում: Իսկ գիւղի կրտսեր տարիքի աւելի քան 15 երեխաներն ընդհանրապէս մանկապարտէզ յաճախելու հնարաւորութիւն չունէն: Շինարարական աշխատանքները մեկնարկել էն 2010թ. օգոստոս ամսին: Ընթացքում էն երկրորդ հարկի կառուցման աշխատանքները: Մանկապարտէզը նախատեսուած է 50 երեխայի համար: Այն կ'ունենայ տարբեր տարիքային խմբերի համար նախատեսուած առանձին ննջասենեակներ ու խաղասենեակներ, ինչպէս նաեւ մարմնամարզութեան ու երաժշտական պարապմունքների դասասենեակներ: Նորակառոյցում կտեղադրուէն ջեռուցման, օդափոխութեան ու հակահրդեհային համակարգեր: Խոհանոցը, լուացքատունը, բուժկէտն ու սանհանգոյցները ապահովուած կլինէն կենցաղային տեխնիկայով ու պարագաներով: Երեխաների ժամանցը հնարաւոր կը լինի նաեւ կազմակերպել նաեւ բացօթեայ խաղահրապարակում: «Գիւղացու կեանքի պայմանների բարելաւումը, վստահ եմ, գիւղացուն կը կապի իր հողի հետ, իսկ մենատնտեսութեան զարգացումը կը բերի մեր ընդհանուր տնտեսութեան վիճակի բարելաւմանը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը: «Մանկապարտէզի կառուցումը «Հայաստան» հիմնադրամի միակ ծրագիրը չէ Դրախտիկում. նրա ջանքերով համայնքն ապահովուել է խմելու ջրով, իսկ նուիրաբերուած գիւղտեխնիկան օգնում է գիւղացիներին աւելի մեծ արդիւնք ստանալ իր հողից»,-նշում է Դրախտիկի գիւղապետ Նորայր Դաւթեանը: Այցերից մէկի ժամանակ զրուցեցինք Դրախտիկի երիտասարդ մայրերից մէկի հետ, ով իր ուրախութիւնը յայտնելով մանկապարտէզի կառուցման կապակցութեամբ, ասաց, որ նոր մանկապարտէզին երկար էն սպասել: «Գիւղի աշխատանքը ծանր է, իսկ գիւղացին մեծ մասամբ դաշտերում է լինում: Հիմա արդէն աւելի հանգիստ կը լինենք, որ մեր երեխաները հսկողութեան տակ էն եւ դեռ մի բան էլ սովորում էն»: «Մեր մանուկներն արժանի էն, որ կրթուէն ու դաստիարակուէն այն պայմաններում, ինչպիսիք կան Ֆրանսիայում կամ Եւրոպայի այլ երկրներում: 10 տարուց աւել է, ինչ ֆրանսահայ համայնքն իր միջոցներով օգնում է կառուցել, վերակառուցել ու կահաւորել Հայաստանի ու Արցախի դպրոցներն ու մանկապարտէզները»,-իր գոհունակութիւնն է յայտնում Հիմնադրամի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզեանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ
  -   Հասարակութիւն