Մեկնարկում է Orange-ի եւ Շէնի համայնքային զարգացմանն ուղղուած 2011թ. բարեգործական ծրագիրը


Մեկնարկում է Orange-ի եւ Շէնի համայնքային զարգացմանն ուղղուած 2011թ. բարեգործական ծրագիրը

  • 14-03-2011 16:13:52   | Հայաստան  |  Հասարակութիւն
Orange-ը եւ ,շենէ բարեգործական հասարակական կազմակերպութիւնը շարունակում էն Հայաստանի հեռաւոր համայնքների զարգացմանն ուղղուած բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում էն մնալ երեխաները` կրթութիւն, առողջութիւն, նախադպրոցական եւ մարզական դաստիարակութիւն: Վահան գիւղի մանկապարտէզի բացմամբ մեկնարկում է Orange-ի եւ Շէնի` համայնքային զարգացմանն ուղղուած 2011թ. բարեգործական ծրագիրը, որը, ինչպէս եւ նախորդ տարի, ուղղուած է Հայաստանի առաւելապէս հեռաւոր, սահմանամերձ եւ խոցելի համայնքներին: Վահան գիւղն ունի 1228 բնակիչ, եւ մանկապարտէզը նախատեսուած էր ընդունելու 20 երեխայի, սակայն բազմաթիւ դիմումների արդիւնքում ծրագիրն ընդլայնուեց եւ մանկապարտէզն այսօր պատրաստ է ընդունել 40 երեխայի: Մանկապարտէզի վերականգնման աշխատանքները համատեղ իրականացրել էն USAID/CHF եւ ,շենէ կազմակերպութիւնները, իսկ կահաւորումն իրականացրել է Orange-ը` տրամադրելով 5,945,000 դրամ: Աշխատանքներին իր ակտիւ մասնակցութիւնն է բերել նաեւ համայնքը: ,որպէս երկրի տնտեսական կեանքում կարեւոր դեր ունեցող ընկերութիւն` մենք ցանկանում ենք նաեւ մեր ներդրումն ունենալ այլ` ,ոչ հաղորդակցայինէ ոլորտներում: Անցեալ տարուայ ընթացքում Շէնի հետ իրականացուած բազմաթիւ ծրագրեր իրենց հրաշալի արդիւնքն էն տուել: Դրա ապացոյցն էն այն մանկապարտէզներն ու մարզադահլիճները, որոնք այսօր բազմաթիւ երեխաների էն ընդունում: Եթէ միայն դիտարկենք համակարգչային սրահներից մէկի` Արագած համայքնի դէպքը, կը տեսնենք, որ ընդամէնը հինգ ամսում այս փոքր գիւղում 2000 ինտերնետի այցելութիւն է եղել է, ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան: , Սահմանամերձ գիւղում երիտասարդ ընտանիքների բնակութիւնն առաւել մեծ կարեւորութիւն ունի, եւ իմանալ, որ պահանջն աւելի մեծ է եղել, քան նախապէս պլանաւորուած էր, շատ ոգեւորիչ է: Իսկ այս նախագծի իրականացման համար համայնքի ներգրաւուածութիւնը մեզ համար երաշխիք է ծրագրի կենսունակութեան համար: Մեր մօտեցումներն Orange-ի հետ համընկնում էն. Հայաստանը ոչ միայն Երեւանն է, այլ նաեւ իր մարզերն ու գիւղերը, այս պատճառով է, որ ուրախ ենք այս համագործակցութեան համար, որը երկարաժամկէտ իրագործումների է ուղղուածէ, ասաց ,շենե-ի վարչութեան նախագահ Հայկ Մինասեանը: Երեւան, 14 մարտի, 2010թ.
  -   Հասարակութիւն