Հիմնանորոգւում է Երեւանի Շէնգաւիթ վարչական շրջանի գիշերօթիկ մսուր-մանկապարտէզը


Հիմնանորոգւում է Երեւանի Շէնգաւիթ վարչական շրջանի գիշերօթիկ մսուր-մանկապարտէզը

  • 09-03-2011 18:35:57   | Հայաստան  |  Հասարակութիւն
Արցախի ջրամատակարարման ծրագրերին համընթաց կեանքի էն կոչւում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստանձնած ծրագրերը մայրաքաղաքում եւ Հայաստանի մարզերում: Այդպիսի մի նախաձեռնութիւն է Երեւանի Շէնգաւիթ վարչական շրջանի գիշերօթիկ մսուր-մանկապարտէզի հիմնանորոգումը, որն իրականացւում է Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի եւ հայաստանեան նուիրատուների հովանաւորութեամբ: Ծրագիրը մեկնարկել է 2010-ի նոյեմբերին եւ կ'աւարտուի այս տարուայ սեպտեմբերին: Մանկապարտէզը 1965թ.-ի կառոյց է, որը մասնաւորապէս վերջին շրջանում գործում էր խիստ անբարենպաստ պայմաններում: Սա մայրաքաղաքում գործող միակ գիշերօթիկ մսուր-մանկապարտէզն է: Այն գործում է 24-ժամեայ ռեժիմով եւ սպասարկում Երեւանի սոցիալապէս անապահով եւ ծնողազուրկ ընտանիքիներ երեխաներին: Ներկայումս 2-7 տարեկան 140-ից աւել երեխայ է յաճախում մանկապարտէզ, որոնցից 70-ը` գիշերակացով: Երեխաները շաբաթ-կիրակի oրերն անցկացնում էն իրենց ընտանիքներում, իսկ իւրաքանչիւր ամիս յայտարարուող բաց դռների օրը, ցանկութեան դէպքում, մանկապարտէզի սաների հարազատները մի ամբողջ օր կարող էն անցկացնել մանկապարտէզում եւ մօտիկից տեսնել, թէ ինչպէս է կազմակերպւում երեխաների առօրեան եւ ժամանցը: Մանկապարտէզը բաղկացած է 3 մասնաշէնքից` երկուսը երկյարկանի, որտեղ կենտրոնացուած էն ննջարանները, խաղասենեակները, հոգեբանի եւ թերապեւտի սենեակը, եւ մէկ մէկյարկանի կառոյց, որտեղ տեղակայուած էն դահլիճն ու խոհանոցային հատուածը: Շէնքի շուրջ 1600 քմ մակերեսն ամբողջութեամբ հիմնանորոգւում է: Կառուցւում է նոր շքամուտք: Նախագծային նոր լուծումների շնորհիւ շէնքի ճակատային մասը նոր տեսք կը ստանայ, իսկ բաց պատշգամբների ապակեպատման եւ ջեռուցման շնորհիւ կ'ընդլայնուի շէնքի օգտագործելի հատուածը: Հիմնանորոգման աւարտին մանկապարտէզը կը կարողանայ իր հարկի տակ ընդունել մինչեւ 200 երեխայ: Տարածքի ցանկապատումն ու բարեկարգումը հնարաւորութիւն կը տան առաւել արդիւնաւէտ օգտագործել մանկապարտէզի ընդհանուր տարածքը: Մանկապարտէզի կահաւորումը եւս ներառուած է Հիմնադրամի առաջիկայ ծրագրերում: «Շատ ուրախ ենք, որ վերջապէս բարւոք պայմաններ կ'ունենանք: Վերանորոգումը բացարձակ չի խաթարել մեր աշխատանքային ռեժիմը: Շէնքը շարունակւում է ջեռուցուել, եւ ձմեռային ամիսների ընթացքում ոչ միայն շինարարական աշխատանքները շարունակուել էն, այլեւ որեւէ կերպ չէն անդրադարձել երեխաների առօրեայի վրայ», - գոհունակութեամբ յայտնում է մանկապարտէզի տնօրէն Լուսինէ Մատինեանը: «Մենք խնդիրներ շատ ունենք. ներքնակները, անկողնային պարագաները, երեխաների հագուստները պարբերաբար թարմացման կարիք ունէն. այս խնդիրները, թէեւ խիստ կարեւոր էն, սակայն համեմատուել անգամ չէն կարող այն վատթար շէնքային պայմանների հետ, որ մենք ունեցել ենք: Մեր սաներն, անշուշտ, ունէն նաեւ ուշադրութեան եւ հոգեւոր սննդի կարիք: Այդ առումով անչափ կարեւորում ենք Արարատեան թեմի հոգեւոր հայրերի մշտական այցելութիւնները, որոնց ընթացքում երեխաները նաեւ հոգեւոր կրթութիւն էն ստանում», - պատմում է տիկին Մատինեանը: «Մեր հովանաւորների շնորհիւ մենք կ'ունենանք ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթօջախ, որը մեր մանուկների համար կը դառնայ այն ցանկալի միջավայրը, որտեղ նրանք կը շարունակեն ապրել ու կրթուել», - ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրէն Արա Վարդանեանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ
  -   Հասարակութիւն