Մարտի 5-ին Հայաստանը կ'ընտրի «Եւրատեսիլ 2011»-ին ներկայացուելիք երգը <br /> <br />


Մարտի 5-ին Հայաստանը կ'ընտրի «Եւրատեսիլ 2011»-ին ներկայացուելիք երգը

  • 05-03-2011 20:51:48   | Հայաստան  |  Մշակոյթ
 Մարտի 5-ին` Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կ'ունենայ «Եւրատեսիլ 2011»-ի հայաստանեան երգի ընտրութիւնը, որը մայիսին Դուսելդորֆում կայանալիք երգի մրցոյթում կը կատարի Էմմին: Ըստ մրցոյթի Հայաստանի պաշտօնական կայքէջի, շոուն կը սկսի Մանկական Եւրատեսիլի 2010-ի յաղթող Վլադիմիր Արզումանեանը` իր «Մամա» երգով: Երեկոն կը վարեն յայտնի հաղորդավարներ, Եւրատեսիլի Հայաստանի պատուիրակութեան ղեկավար Գոհար Գասպարեանը եւ դերասան Խորէն Լեւոնեանը: Յատուկ հիւրերն էն լինելու Հայաստանը 2006-ին, 2007-ին եւ 2008-ին այդ մրցոյթում ներկայացրած երգիչներ Անդրէն, Հայկօն եւ Սիրուշոն: Էմմին շոուի ընթացքում կը կատարի չորս երգ. "Boom-Boom" հեղ. Apricota/Սօսի/Մուրզոյ (Հայաստան) "Good-bye" հեղ. Մարթին Կ'էսիչի (Գերմանիա) "Ayo" հեղ. Դերհովայ (Հայաստան) "Hi" հեղ. Վահրամ Պետրոսեան/Մարիամ /Lazzaro (Հայաստան) Յաղթող երգը կ'որոշուի հեռուստադիտողների (sms) եւ պրոֆէսիոնալ ժիւրիի քուէարկութեամբ` 50/50 յարաբերութեամբ:
  -   Մշակոյթ