Յայտնի էն դարձել «Բորսայի Լաւագոյն Անդամ 2010» մրցանակաբաշխութեան յաղթողները


Յայտնի էն դարձել «Բորսայի Լաւագոյն Անդամ 2010» մրցանակաբաշխութեան յաղթողները

  • 02-03-2011 15:50:57   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 1-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիայ ֆոնդային բորսան յատուկ արարողութեան ժամանակ յայտարարեց «Բորսայի լաւագոյն անդամ 2010» մրցանակաբաշխութեան յաղթողներին: Մրցանակաբաշխութիւնն առաջինն է Հայաստանի կապիտալի շուկայի պատմութեան մէջ եւ նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առաւելագոյն ներգրաւուածութիւն ունեցող, ինչպէս նաեւ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղուած միջոցառումներին մասնակցող եւ մասնագիտական էթիկայի կանոններին հաւատարիմ ներդրումային ծառայութիւններ մատուցող ընկերութիւններին: Մրցանակը շնորհւում է տարին մէկ անգամ` իւրաքանչիւր տարուայ դեկտեմբերի 31-ի դրութեամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերութիւնների միջեւ: 2010թ.-ի արդիւնքներով մրցանակը յանձնուել է հետեւեալ անուանակարգերում. Բորսայի լաւագոյն անդամ` կորպորատիւ արժէթղթերի շուկայում Բորսայի լաւագոյն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում Բորսայի լաւագոյն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում Բորսայի լաւագոյն անդամ` արտարժոյթի շուկայում: Կապիտալ Ասէթ Մենեջմենտ Փբը-ն յաղթող է ճանաչուել Բորսայի լաւագոյն անդամ կորպորատիւ արժէթղթերի շուկայում, մինչդեռ Արմէնբրոկ Բբը-ն եւ Կոնուէրս Բանկ Փբը-ն` լինելով լաւագոյնների շարքում, ներկայացուել էին որպէս այս անուանակարգի թեկնածուներ: Արմսուիսբանկ Փբը-ն ճանաչուել է Բորսայի լաւագոյն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անուանակարգում ներկայացուած լաւագոյն թեկնածու-ըներութիւններն էին նաեւ Ամերիաբանկ Փբը-ն եւ ՎՏԲ Բանկ Հայաստան Փբը-ն: ՎՏԲ Բանկ Հայաստան Փբը-ն արժանացել է ,բորսայի լաւագոյն անդամ արտարժոյթի շուկայումէ կոչմանը, լաւագոյնների շարքում որպէս մրցակից ունենալով Էյչ-էս-բի-սի Բանկ Հակաստան Փբը-ին եւ Արդշինինուեստբանկ Փբը-ին: Նշանակալի է որ, ՎՏԲ Բանկ Հայաստան Փբը-ն որպէս թեկնածու ներկայացուած էր նաեւ ,բորսայի լաւագոյն անդամ պետական պարտատօնսերի շուկայումէ անուանակարգում: Արդշինինուեստբանկ Փբը-ն ճանաչուել է Բորսայի լաւագոյն անդամ վարկային ռեսուրսների շուկայում` միաժամանակ որպէս թեկնածու ներկայացուած լինելով ,բորսայի լաւագոյն անդամ արտարժոյթի շուկայումէ անուանակարգում: ,բորսայի լաւագոյն անդամ` վարկային ռեսուրսների շուկայումէ անուանակարգի միւս լաւագոյն թեկնածուներն էին Հայբիզնեսբանկ Փբը-ն եւ Հայէկոնոմբանկ Բբը-ն: Աւելի մասնրամասն տեղեկութիւնների համար խնդրում ենք այսցելել www.nasdaqomx.am կայքը: * * * * * NASDAQ OMX-ի մասին NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերութիւնն է: Այն բորսայական ծառայութիւններ է մատուցում եւ առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնուող երկրներում, եւ ունենալով իր հարթակներում ցուցակուած աւելի քան 3,900 ընկերութիւններ` առաջինն է նաեւ ցուցակուած ընկերութիւնների թուով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրուած էն աւելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպութիւններում եւ կենտրոնական դեպոզիտարիաներում: 2008թ.-ի յունուարին սկանդինաւեան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրուարին NASDAQ-ի եւ OMX-ի միաւորման արդիւնքում ստեղծուած NASDAQ OMX Group-ը դարձաւ Հֆբ-ի եւ Հկդ-ի միակ սեփականատէրը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատուութիւն ստանալու համար այցելէք www.nasdaqomx.com կայքը: 27.01.2009թ.-ից “հայաստանի ֆոնդային բորսա” Բբը-ն պաշտօնապէս վերանուանուել է “նասդաք ՕԷՄԷՔՍ Արմէնիա” Բբը-ի: 05.06.2009թ.-ին “նասդաք ՕԷՄԷՔՍ Արմէնիա” Բբը-ն դարձաւ “հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” Բբը-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատէրը: NASDAQ OMX Armenia
  -   Տնտեսութիւն