<br /> Բակոյ Սահակեանը այցելել է Բերձոր շրջկենտրոն եւ մասնակցել քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նուիրուած տօնական միջոցառումներին<br />



Բակոյ Սահակեանը այցելել է Բերձոր շրջկենտրոն եւ մասնակցել քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նուիրուած տօնական միջոցառումներին

  • 18-05-2011 17:49:04   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մայիսի 18-ին այցելել է Բերձոր շրջկենտրոն, որտեղ մասնակցել է քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նուիրուած տօնական միջոցառումներին: Իր խօսքում երկրի ղեկավարը նշել է, որ Բերձորի ազատագրումը ռազմական, քաղաքական եւ հոգեբանական կարեւոր յաղթանակ էր ողջ հայ ժողովրդի համար, առանց որի անհնարին կը լինէր պաշտպանել մեր երկրի անկախութիւնն ու ազատութիւնը: Նախագահն ընդգծել է, որ առանց Քաշաթաղի շրջանի հնարաւոր չէ Լեռնային Ղարաբաղի` որպէս անկախ պետութեան գոյատեւումը: Բակոյ Սահակեանը Քաշաթաղի զարգացումը համարել է համահայկական կարեւորութիւն ունեցող ռազմավարական խնդիր, ընդգծելով, որ պետութիւնը կ'անի հնարաւորը նրա շէնացման ուղղութեամբ: Ըստ Արցախի հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, խորհրդարանի եւ կառավարութեան անդամներ, հիւրեր Հայաստանի Հանրապետութիւնից:
  -   Քաղաքական